Աբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբու (արաբերեն՝ հայր կամ օժտված դրական հատկանիշով), գործածվում է իբրև արաբական անունների մակդիր, օրինակ, Աբու-Սաիդ, Աբու Նուվաս (գանգուր մազեր ունեցող, գանգրահեր)։

«Աբու» և «աբի» լրացումներով անձնանունները բավականին հին ավանդույթ է սեմիթական ազգությունների մոտ։ Այդպիսի անուններ կարելի է հանդիպել անգամ հին եգիպտական հուշարձաններում։ Այն հիմնականում օգտագործվել է առաջնեկ որդու կամ աղջկա անվանման հետ, որտեղ «իբն»-ը վերաբերվում է մոր անվանմանը։ Օրինակ Զեիդ անունով մարդու համար, որի մայրը Ամրան է, իսկ հայրը Հասանը, կունենանք՝ Աբու-Հասան Զեիդ-իբն-Ամրու։

Կանանց անունները ձևավորվել են «ումմ» (umm՝ մայր) մասնիկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 44