Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25°C, 100կՊա)
Աբիետինաթթու, , օրգանական թթու։ Հալման ջերմաստիճանը՝ 172°C–175°C, եռմանը՝ 248°C–250°C։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Ջրում չի լուծվում։ Բևեկնախեժի բաղադրիչ մասն է։ Ստացվում է բևեկնախեժը սառցային քացախաթթվի հետ տաքացնելով և անջատված բյուրեղները բազմակի վերաբյուրեղացնելով։
Հեշտությամբ օքսիդանում է, ռեակցիայի մեջ է մտնում ծծմբական (սուլֆացում) և ազոտական (նիտրացում) թթուների հետ, մասնակցում դիենային սինթեզին։ Աբիետինաթթուն հիմքերի հետ առաջացնում է աղեր, որոնցից ալկալիական մետաղների աղերն ունեն լվացող հատկություն, օգտագործվում են օճառ և լաքեր պատրաստելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 25)։