Jump to content

Աբենա Ամոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբենա Ամոա
Քաղաքացիություն Գանա
ԿրթությունԳանայի համալսարան, University of Ghana Business School? և St Roses Senior High (Akwatia)?
Մասնագիտությունբանկ
ԱշխատավայրAfrican Women's Development Fund? և Գանայի ֆոնդային բորսա

Աբենա Ամոա (անգլ.՝ Abena Amoah, ), Գանայի առաջատար ներդրումային կին բանկիրներից և ֆինանսական խորհրդատուներից մեկն է եղել։ 2020 թվականի հուլիսի 15-ին նշանակվել է Գանայի ֆոնդային բորսայի գործադիր տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում Աբենա Ամոան պատասխանատու է եղել Բորսայի գործառնական գործունեության համար, ինչպես նաև աջակցել է գործադիր տնօրենին Բորսայի կորպորատիվ ռազմավարությունների և ծրագրերի սահմանման և իրականացման գործում։ Մինչ այդ նշանակումը Աբենան եղել է իր հիմնադրած Baobab Advisors ֆինանսական խորհրդատվական ծառայությունների ընկերության գլխավոր գործադիր տնօրենը[1]։ Ամոան աշխատել է Wapic Insurance Limited (Գանա), Access Bank Limited (Գանա) և Աֆրիկյան կանանց զարգացման հիմնադրամի խորհուրդներում[2]։ Նա ստացել է «Newmont Gold Ghana» բարձրագույն մրցանակը գերազանցության համար Ազգային երիտասարդական գերազանցության մրցանակաբաշխության ժամանակ 2006 թվականին[3]։ Եվ ցուցակագրվել է որպես «WomanRising-»ի 100 ամենահայտնի կին ձեռներեցներից մեկը Գանայում 2016 թվականին[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբենա Ամոան ավարտել է Գանայի Համալսարանի Բիզնես Դպրոցը՝ ստանալով կառավարման առաջին կարգի բակալավրի կոչում։ Նա իր միջնակարգ կրթությունը ստացել է Սենտ Ռոուզի ավագ դպրոցում։ Գանայի Արևելյան շրջանի Ակվատիայում գտնվող այդ դպրոցը հիմնել են գերմանացի դոմինիկյան միանձնուհի քույրեր Սոլամեն Օտտին և Սայմոն Զետան[5]։ Նա ակադեմիական և առաջնորդական կրթություն է ստացել Սթենֆորդի Բիզնեսի բարձրագույն դպրոցում, Հարվարդի բիզնես դպրոցում և Դենվերի համալսարանի Դենիելսի բիզնես քոլեջում[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոան որոշել է հիմնել Boabab Advisors-ը երկար տարիներ աշխատելով որպես ֆոնդային բրոքեր և Ներդրումային բանկային և ֆինանսական բաժնի ղեկավար Գանայում «Renaissance Capital»-ում[7][8]։ Նա աշխատել է որպես տնօրեն մի քանի խորհուրդներում, այդ թվում՝ Գանայի ֆոնդային բորսայի, Գանայի վենչուրային կապիտալի վստահության հիմնադրամի, «Pioneer Aluminium»-ի, «NewWorld Renaissance Securities»-ի, «Strategic African Securities»-ի և «Ghana Securities Industry Association»-ի խորհուրդներում[9]։ 2020 թվականի հուլիսի 15-ին նա նշանակվել է Գանայի ֆոնդային բորսայի գործադիր տնօրենի տեղակալ[10], հետագայում Աբենա Ամոան դարձել է Գանայի ֆոնդային բորսայի նոր գործադիր տնօրեն[7]։

Վերջին 24 տարիների ընթացքում աբենա Ամոան աշխատել է կապիտալի շուկայում և մեծ հարգանք է վայելել իր տեխնիկական գիտելիքների, բիզնեսի խորաթափանցության, ակնառու պրոֆեսիոնալիզմի և ազնվության համար[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նա աշխատել է որպես Գանայի ֆոնդային բորսայի տնօրեն[12]
  • Նա աշխատել է Աֆրիկյան կանանց զարգացման հիմնադրամի խորհուրդւմ որպես տնօրեն և Ֆինանսական կոմիտեի նախագահ[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Building a house to live in is no investment– Financial Advisor». Myjoyonline. 2018 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. MarketScreener. «Abena Amoah - Biography». MarketScreener. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Abena Amoah to speak at Ghana Economic Forum - News Ghana». NewsGhana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. WomanRising. «2016 – 100 Most Outstanding Women Entrepreneurs In Ghana – WomanRising» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. MarketScreener. «Abena Amoah - Biography». MarketScreener. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «APPOINTMENT OF MS. ABENA AMOAH AS MANAGING DIRECTOR OF THE GHANA STOCK EXCHANGE - Ghana Stock Exchange» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
  7. 7,0 7,1 «Abena Amoah: Power from Ghana's pensions and petroleum». The Africa Report. (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունվարի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Glitz top 100 inspirational women – Page 100 – Glitz Africa Magazine» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  9. «Abena Amoah to speak at Ghana Economic Forum - News Ghana». NewsGhana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Ghana Stock Exchange appoints Abena Amoah as Deputy Managing Director». MyJoyOnline. (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  11. «APPOINTMENT OF MS. ABENA AMOAH AS MANAGING DIRECTOR OF THE GHANA STOCK EXCHANGE - Ghana Stock Exchange» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
  12. 12,0 12,1 «Abena Amoah to speak at Ghana Economic Forum - News Ghana». NewsGhana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.