Աբեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբեդ (Աբեդի), վայր Կիլիկիայի հայկական թագավորությունում, Դաշտային Կիլիկիայում, Ամուդան բերդի մոտ։ Հիշատակված է Լևոն Բ-ի 1212 թվականի պարգևագրում, ըստ որի՝ Աբեդը Ամուդան բերդի հետ միասին տրվել է Տևտոնյան ասպետներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 7 — 992 էջ։