Աբդուլմութալիմ Աբակարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլմութալիմ Աբակարով
Ծնվել էմարտի 6, 1973(1973-03-06) (51 տարեկան)
ԾննդավայրԿասպիյսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ և ԽՍՀՄ սպորտի վարպետ

Աբդուլմութալիմ Աբակարով (ռուս.՝ Абакаров, Абдулмуталим Гамзатович, մարտի 6, 1973(1973-03-06), Կասպիյսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բռնցքամարտի ռուս մարզիչ և սպորտային ֆունկցիոներ։ Եղել է աշխարհի չեմպիոն Ալբերտ Սելիմովի անձնական մարզիչը, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Հայտնի է նաև որպես Հարավային դաշնային տարածաշրջանի բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլմութալիմ Աբակարովը ծնվել է 1973 թվականի մարտի 6-ին, Դաղստանի շրջանի Կասպիյսե քաղաքում։ Մանկուց ակտիվորեն զբաղվել է սպորտով, իսկ երրորդ դասարանում դպրոցում ընդունվել է բռնցքամարտի խմբակ։ Հանդես է եկել Արհմիության սպորտային համայքնի կողմից, 1991 թվականին լրացրել է սպորտի վարպետի նորմատիվները, սակայն շուտով ստիպված էր ավարտել կարիերան վատ տեսողության պատճառով։

1996 թվականին տեղափոխվել և հիմնական բնակություն է հաստատել է Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում, որտեղ նորակազմ բաժնում զբաղվել է երիտասարդ բռնցքամարտիկների մարզմամբ, ինչպես նաև` հիմնել է քաղաքական բռնցքամարտի ֆեդերացիան։ Զբաղեցրել է ՌԴ Հարավային դաշնային տարածաշրջանի Պետական գույքի տնօրինման Դաշնային գործակալության տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2008-2012 թվականներին եղել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Հարավային դաշնային տարածաշրջանի Միջտարածաշրջանային բյուրի ղեկավար, մասնավորապես այս պաշտոնում եղել է Ռուսաստանի առաջնության կազմակերպիչ Դոնի Ռոստովում և մի քանի խոշոր մրցույթների կազմակերպիչ Գրոզնիում և Մախաչկալում։ Ավելի ուշ դարձել է բռնցքամարտի պատանեկան հավաքականի գործունեության համակարգման հարցերով փոխնախագահ (19-22 թվականներ)[1]։

Որպես մարզիչ մարզել է բազմաթիվ տաղանդավոր մարզիկների, որոնք հասել են համառուսական և միջազգային մակարդակներում։ Նրա ամենահայտնի աշակերտներից մեկն է սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Սելիմովն է, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի չեմպիոն, Օլիմպիական երկու ամառային խաղերի մասնակից։ Սելիմովի լավ պատրաստվածության համար Աբուլմութալիմ Աբակարովը արժանացել է «Ռուսաստանի վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչման[2]։

Նրա որդի Աբուբաքար Աբակարովը բրազիլական ջիու-ջիթսուի հայտնի մարզիկ է, այս սպորտաձևի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Экс-президент Федерации бокса ЮФО Абдулталим Абакаров — почётный президент Федерации бокса ЮФО». Федерация боксв ЮФО. 2015 թ․ մարտի 4. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  2. «Вице-президент федерации бокса Южного федерального округа Абдулмуталим Абакаров: И политика, и здоровье, и радость». Спорт день за днём. 2008 թ․ մայիսի 29. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  3. Арслан Магомедзапиров (2017 թ․ ապրիլի 26). «Успешно выступил наш земляк Абубакар Абакаров на чемпионате мира по бразильскому джиу-джитсу». Кавполит. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]