Աբբիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աբբիսա, հնագույն երկրամաս Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքում։ Հավանաբար գտնվում էր այժմյան Արղանայի շրջանում։

Հիշատակված է ասուրական թագավորների սեպագիր արձանագրություններում։ Թիգլաթպալասար I-ը կցել էր Նաիրիին։ Նիկողայոս Ադոնցը ենթադրաբար նույնացնում է այժմյան Արղանայի շրջանի Ֆիս (Փիս) բնակավայրի հետ։[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 5 — 992 էջ։