Աբարիս
Արտաքին տեսք
Աբարիս (Աբարիդ, հուն․՝ Ἄβαρις Ὑπερβόρειος ), հին հունական դիցաբանությունում Հիպերբորեի բնակիչ, բախտագուշակ և Ապոլլոնի քուրմ։ Գոյատևում էր առանց սննդի և թռչում էր կախարդական նետի վրա, որը նրան նվիրել էր Ապոլլոնը։ Պիֆագորցիներն Աբարիսին անվանում էին «Օդաքայլող»։ Տվյալ դիցաբանական հերոսի հիշատակումը կա Հերոդոտի, Պլատոնի, Դիոդորոս Սիկիլիացու մոտ։
Շրջել է ամբողջ Հունաստանով, մեկ խոսքով բժշկում էր բոլոր հիվանդությունները, կազմում էր ամեն տեսակի սրբագործական և մաքրող հմայություններ, ապրում էր առանց սնունդ ընդունելու, կանխել է Սպարտայում մոլեգնող ժանտախտը և կառուցել է Սոտիրա Կորե (հուն․՝ Κόρη σωτείρα ) տաճարը։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||