Ԥ (տառ)
Ԥ, բաղաձայն տառ ընդլայնված Կյուրեղագրում։ Հազվադեպ օգտագործվում է աբխազական այբուբենում[1], որտեղ արտասանվում է հետևյալ կերպ՝ [pʰ]: Աբխազական այբուբենում նաև օգտագործվում է այս տառի արտասանությանը նման մեկ այլ տառ, դա՝ Ҧ-ն (արտասանվում է նույն կերպ՝ [pʰ]):
Այս տառը մեծ տարածում ունի ռուսական համացանցային մշակույթում, որպես ցենզուրայից դուրս բառ։
Ժամանակակից ռուսական համացանցային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում նշված նշանը, որը տարածում է գտել 2008 թվականից հետո[2] և որի հեղինակը համարվում է ռուս գրող և հաղորդավար Լեոնիդ Կագանովը՝ շատ նման լինելով Ҧ տառին, ստացել է նաև «ПЦ» անվանումը։ Սակայն այս սիմվոլը կրող շապիկները վաճառվել են դեռևս 2005 թվականին։
«ПЦ» սիմվոլով շապիկները վաճառվել են դեռևս 2005 թվականից։ Դրանք կարող եք պատվիրել ոչ միայն Սանկտ Պետերբուրգում, այլ նաև ամբողջ ՌԴ-ի տարածքում։ Իմ կարծիքով 2005 թվականից ի վեր վաճառված կլինի մոտավորապես 500 այդպիսի շապիկ։
-Օլեսյա Պոգրեբնյակ, Megastuff.ru-ի փոխտնօրեն, 2008 թվական
Կոդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառ | Յունիկոդ |
Մեծատառ | U+0524 |
Փոքրատառ | U+0525 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Proposal to encode two Cyrillic characters for Abkhaz» (PDF). 2008 թ․ մայիսի 10.
- ↑ «ПЦ: Двойная буквочка, или Первый русский иероглиф :: Частный Корреспондент». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.