«50-20-30» մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«50-20-30» մեթոդ, անձնական ֆինանսներում անձնական (ընտանեկան) բյուջեի կառավարման սկզբունք, որը ներառում է 50/20/30 տոկոսային հարաբերությամբ եկամտի բաշխումը տարբեր նպատակների համար։ «50-20-30» մեթոդը բյուջեի տնօրինման տարատեսակ մեթոդներից մեկն է, որի նպատակն է սպառման և խնայողությունների միջև հավասարակշռության հասնելը։

Մեթոդի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«50-20-30» մեթոդը ձևակերպել է Ալեքսա ֆոն Տոբելը և ներառում է ամսական եկամտի հետևյալ բաշխումը[1].

  1. Եկամտի 50 %-ը պետք է ուղղել հիմնական նպատակների իրականացմանը՝ հիպոթեքի կամ բնակարանի վարձակալության վճար, բնակարանային կոմունալ ծառայություններ, ճանապարհ դեպի աշխատավայր և հակառակը, սննունդ։ Սննդի մեջ չի ներառվում սնունդը սրճարաններում, ռեստորաններում, ճաշարաններում և այլն։
  2. 20 %-ը պետք է ներդնել ապագայի համար՝ վարկերի (կրթական, քարտային և այլն) մարում, խնայողությունների ստեղծում նեղ օրվա համար և կենսաթոշակային կուտակումներ։
  3. 30 %-ը կարող է ծախսվել ժամանցի վրա՝ կենսակերպի ձևավորում և պահպանում։ Այն ներառում է այցեր ռեստորաններ, կինոթատրոն, ինչպես նաև արձակուրդի ժամանակ ճանապարհորդություն և այլն։

Հիմնական նպատակները ներառում են գլխավոր պահանջմունքները, առանց որոնց անհնար է գոյություն ունենալ։ Ապագայում ներդրումներ կատարելն օգնում են խուսափել վարկավորումից, ապահովել պահանջմունքների բավարարումը և կենսակերպի պահպանելը չնախատեսված իրադարձությունների դեպքում և թոշակի անցնելուց հետո։

Տնտեսական իմաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«50-20-30» մեթոդը անձնական (ընտանեկան) բյուջեի բաշխման բազմաթիվ անալոգիական մեթոդներից է։ Դրանք բոլորը ներառում են ծախսերի բաժանումներ կատեգորիաների և «Խնայողություններ» անվամբ առանձին կատեգորիայի բաշխում։ «50-30-20» և նմանատիպ այլ մեթոդների նպատակն այսօրվա և վաղվա սպառման միջև հավասարակշռության ձեռքբերումն է։ Չնախատեսված անբարենպաստ իրադարձությունները (սև օր) և կենսաթոշակը կարող են նախապես ֆինանսավորվել խնայողությունների ստեղծման միջոցով։ Եթե չի հաջողվում խնայողություններ ձևավորել, ապա պետք է մտածել որոշ «ոչ կարևոր» ծախսերից հրաժարվելու մասին։ Մեթոդի օգտագործման ռացիոնալությունը կարող է հիմնավորված լինել կյանքի ցիկլի և մշտական եկամտի հիպոթեզներով, որոնց հիմքում ընկած է կյանքի ընթացքում սպառումը հղկելու գաղափարը։

Անձնական (ընտանեկան) բյուջեի տնօրինման համանման մեթոդների օրինակներ կարող են ծառայել․

  1. «Նախ վճարիր ինքդ քեզ» սկզբունքը[2],
  2. Վեց տարայի մեթոդը[3][4],
  3. Չորս ծրարի մեթոդը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tobel, 2013
  2. Хилл, 2019
  3. Экер, 2013
  4. «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ. 6 ՏԱՐԱՆԵՐԻ ՄԵԹՈԴԸ». Internest.am (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Ինչպե՞ս օգտագործել թիրախային ծրարներում մնացած գումարը։ Ինչպես արագ գումար խնայել։ Ամենահեշտ և զվարճալի ձևը չորս ծրարների կանոնն է։ Ինչպես հաջողությամբ գումար խնայել չորս ծրարներով». americangeek.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexa von Tobel Financially Fearless: The LearnVest Program for Taking Control of Your Money. — М.: Crown Business Publications, 2013. — 336 с. — ISBN 978-0-385-34761-7
  • Хилл Н. Думай и богатей. — М.: Попурри, 2019. — 320 с. — ISBN 978-985-15-3550-3
  • Экер Х. Думай как миллионер. 17 уроков состоятельности для тех, кто готов разбогатеть. — М.: Бомбора, 2013. — 320 с. — ISBN 978-5-699-70602-0