«Սամսունգի» հաստ մատի սխալ (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2018 թվականի «Սամսունգի» հաստ մատի սխալ, 2018 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցած հաստ մատի սխալ, երբ Samsung Securities-ի աշխատակիցը սխալմամբ կազմակերպության աշխատակիցներին բաժանել էր 100 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ բաժնետոմսերեր։ Այդ ընկերությունը «Սամսունգ» կոնգլոմերատի ֆոնդային առևտրային թևն է և զբաղվում է ֆինանսական ծառայություններով, ներառյալ՝ արժեթղթերը և ներդրումային բանկային հատվածները հիմնականում Կորեայում, Չինաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Ճապոնիայում և Հոնկոնգում[1][2]։

Սխալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխալը տեղի է ունեցել, երբ Samsung Securities-ը փորձել է դիվիդենդներ վճարել մոտ 2000 աշխատակիցների, որոնք մասնակցել են ընկերության բաժնետոմսերի սեփականատեր դառնալու պլանին[3]։ Մտադրությունը աշխատակիցներից յուրաքանչյուրին մոտ 1 դոլար՝ 1000 հարավկորեական վոն արժողությամբ բաժնետոմսեր տալն էր, բայց փոխարենը թողարկվել է 2,8 միլիարդ բաժնետոմս։ Այս բաժնետոմսերի արժեքը մոտ 112,6 տրիլիոն վոն էր՝ 30 անգամ ավելի, քան ընկերության շուկայական կապիտալիզացիան[4]։

Ընկերությունը սխալը նկատել է 37 րոպե անց։ Սակայն բաժնետոմսերը թողարկելու և սխալը հայտնաբերելու միջև ընկած ժամանակահատվածում 16 աշխատակիցներ հասցրել են վաճառել իրենց տրված բաժնետոմսերը[4]։ Այդ աշխատակիցներից ոմանք, ըստ երկրի Ֆինանսական վերահսկողության ծառայության, շարունակել են վաճառքը՝ չնայած ընկերությունից զգուշացումներ ստանալուն[5]։ Իրենց բաժնետոմսերը վաճառած աշխատակիցներից յուրաքանչյուրը կարող էր ստանալ 9 միլիոն ԱՄՆ դոլար[6]։

Ավելի ուշ Հարավային Կորեայի ֆինանսական վերահսկողությունը պարզել է, որ 21 աշխատակիցներ առևտուր են արել կամ փորձել են վաճառել իրենց բաժնետոմսերը՝ սխալից օգուտ քաղելու համար, և այդ մասին անմիջապես հայտնվել է դատախազությանը։

Երբ Samsung Securities-ը տրամադրել է բաժնետոմսերը, այն օգտագործել է բաց կարճ վաճառքի գործընթաց, որն արգելված է Կորեայում և որը համակարգչային ենթակառուցվածքը չպետք է թույլ տար[7]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխալը պատճառ է դարձել, որ «Սամսունգի» բաժնետոմսերի գինը մեկ օրվա ընթացքում իջել է 11 տոկոսով և դրանից հետո տատանվել[8]։ Ֆինանսական վերահսկողության ծառայությունը հայտարարել է, որ միջադեպը խաթարել է վստահությունը կորեական կապիտալի շուկայի նկատմամբ[9]։

Ազգային կենսաթոշակային ծառայությունը սխալից անմիջապես հետո դադարեցրել է առևտուրը[10]։ Այդ կենսաթոշակային հիմնադրամը Կորեայի ֆոնդային շուկայում ներդրել է 136 տրիլիոն վոն կամ 127 միլիարդ ԱՄՆ դոլար[10]։ 2018 թվականի մայիսի 7-ի դրությամբ Samsung Securities-ը հայտարարել էր, որ քրեական հայցեր կներկայացնի այն աշխատակիցների դեմ, ովքեր վաճառել են իրենց բաժնետոմսերը հաստ մատի սխալի ժամանակ[11]։ 2018 թվականի մայիսի 28-ին դատախազությունը ներխուժել էր «Սամսունգի» գրասենյակներ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Samsung Securities Co Ltd (016360.KS)». U.S. (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Company Overview of Samsung Securities Co., Ltd». www.bloomberg.com. 2018 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. Jeong, Eun-Young (2018 թ․ մայիսի 7). «Samsung Securities Seeks Charges Against Some Employees Over 'Fat Finger' Mistake». Wall Street Journal.
  4. 4,0 4,1 Son Ji-hyoung (2018 թ․ ապրիլի 8). «Samsung Securities fiasco exposes stock trading loophole». The Korea Herald (անգլերեն).
  5. Park, Ju-min; Lee, Joyce (2018 թ․ ապրիլի 9). «Samsung Sec 'fat finger' debacle deepens as pension fund halts trade». Reuters.
  6. Charette, Robert N. (2018 թ․ ապրիլի 13). «Samsung Securities' $105 Billion Fat-Finger Share Error Triggers Urgent Regulator Inquiry». IEEE Spectrum (անգլերեն).
  7. «Samsung Securities, did it go too short?». The Korea Herald (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8.
  8. Son Ji-hyoung (2018 թ․ ապրիլի 8). «Samsung Securities fiasco exposes stock trading loophole». The Korea Herald (անգլերեն).
  9. «(2nd LD) Regulator inspects Samsung Securities over 'fat-finger' dividend chaos». Yonhap News Agency (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 9.
  10. 10,0 10,1 Park, Ju-min; Lee, Joyce (2018 թ․ ապրիլի 9). «Samsung Sec 'fat finger' debacle deepens as pension fund halts trade». Reuters.
  11. Jeong, Eun-Young (2018 թ․ մայիսի 7). «Samsung Securities Seeks Charges Against Some Employees Over 'Fat Finger' Mistake». Wall Street Journal.
  12. Narwan, Gurpreet (2018 թ․ մայիսի 29). «Investigators raid Samsung over £75bn 'fat-finger' slip-up». The Times (անգլերեն).