«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խ. Գյուլնազարյանի անվան 15 գրադարան-մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրադարանի մուտքը

«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խ. Գյուլնազարյանի անվան 15 գրադարան-մասնաճյուղ, Երևան քաղաքի բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովող, քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունն, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցանող ու տարածող, կրթական համակարգի գործունեությանն օժանդակող, գիտամեթոդական աշխատանքներ կազմակերպող, հայ և համաշխարհային գրականության, պատմության, գրադարանային նոր ձևեր ու մեթոդներ մշակող պետական հաստատություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ 15 գրադարան-մասնաճյուղը հիմնադրվել է 1958 թվականին։ Նախկինում այն անվանվել է թիվ 24 մասսայական գրադարան։ 1980 թվականին Իսահակյանի անվան ԳԿՀ-ի ստեղծումից հետո դարձել է գրադարանի պատանեկան գրադարան-մասնաճյուղ։ 1998 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետի թիվ 1085 որոշման համաձայն, թիվ 15 պատանեկան գրադարանն անվանակոչվել է հայ անվանի գրող, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանի անվամբ։ 1958-1994 թվականներին գրադարանը ղեկավարել է  Լիզա Ճաղարյանը։ 1994 թվականից առ այսօր ղեկավարում է Սուսաննա Սոսոյանը։ 2017 թվականին ավարտվել են ֆոնդերի ավտոմատացված գրացուցակների ստեղծման աշխատանքները։ Գործարկվում են նաև էլեկտրոնային գրացուցակների «Ալեֆ» և «Կոհա» ծրագրերը։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով, գրադարանի ֆոնդը կազմել է 20.624 միավոր գրականություն, իսկ ընթերցողների թիվը՝ 3064։

Գրադարանը համագործակցում է բազմաթիվ կրթական օջախների հետ, կարևորում է հատկապես դպրոցների հետ համագործակցությունը։ Գրադարանում գործում են «Փոքրիկների մոլորակ» և «Գրքասեր» ակումբները։ Ամեն տարի Խ․Գյուլնազարյանի անվան գրադարանը մասնակցում է «Մանկապատանեկան գրականության շաբաթ» և «Ազգային գրադարանային շաբաթ», «Ֆրանկոֆոնիայի օրեր» և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակներում անցկացվող միջոցառումներին։ 2018 թվականին գրադարանը նշեց եռատոն՝ Խ․Գյուլնազարյանի ծննդյան 100, գրադարանի անվանակոչության 20 և հիմնադրման 60 ամյակները։ Հոկտեմբերի 5-ին «Գրադարանավարի օր» ծրագրի շրջանակներում, գրադարանային գործի զարգացման մեջ ներդրած ավանդի համար աշխատակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով[2]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խ. Գյուլնազարյանի անվան 15 գրադարան-մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա 37 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ավետիք Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարան». www.isahakyanlibrary.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Չկորցնելով մարդկային դիմագիծը». www.hhpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.