Լավ Էլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավ Էլի
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան Վանաձոր
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործունեություն1996 – ից
ԿապվածԱլք
Snack
Կայքlavelimusic.com
Անդամներ
Մհեր Մանուկյան
Գոռ Մխիթարյան
Տիգրան Ոսկանյան
Բագրատ Ազնաուրյան
Շողեր Մանուկյան
Դավիթ Գրիգորյան
Նախկին անդամներ
Ալեքս Ավետիսյան
Վահե Տերտերյան
 Lav Eli Վիքիպահեստում

Լավ Էլի, հայկական ալտերնատիվ ռոք-խումբ։ Կազմավորվել է 1996 թ. Վանաձորում։ Խումբը հիմնել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը Snack խմբից, ում միացան Վահե Տերտերյանը[1] և Դավիթ Գրիգորյանը Ալք խմբից։ Այս կազմով մեկ տարի անց խումբը ձայնագրեց իր Առաջին ԼԱՎ Ալբոմ ձայներիզը։ Ալբոմում տեղ գտան 21 երգ' 11 հայերեն և 10 անգլերեն։

1999 թվականին թողարկվեց խմբի երկրորդ Essays ալբոմը, որի պրոդյուսերն էր Արտյոմ Այվազյանը։ Խումբը ճանաչվեց ողջ Հայաստանով, իսկ Ճամփորդական ու Գտա քեզ երկնքում երգերը հիթեր դարձան։ Դրանից հետո խումբը ժամանակավորապես լքեց Մհեր Մանուկյանը, իսկ Գոռը սկսեց իր մեներգչի կարիերան։ 2001-ին խումբը կրկին միավորվում է։

2006 թ. խումբը թողարկում է «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» հայալեզու ալբոմը[2]։ 2008 թվականից խումբն առանձնապես ակտիվ չէր՝ չհաշված առանձին ելույթները, երբ Գոռ Մխիթարյանն այցելում էր Հայաստան։

2012 թ. հուլիսին խումբը հայտարարեց համերգային ծրագրերի մասին։ Հուլիսին տեղի ունեցան բացօթյա համերգներ Երևանում և Վանաձորում[3]։

Ներկա Կազմը

  • Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
  • Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ
  • Մհեր Մանուկյան - վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթհարմոն
  • Վահե Տերտերյան - բաս կիթառ

Նախորդ Կազմը

  • Մհեր Մանուկյան - վոկալ, կիթառ
  • Գոռ Մխիթարյան - կիթառ, բեք-վոկալ
  • Բագրատ Ազնաուրյան - կիթառ, բեք-վոկալ
  • Տիգրան Ոսկանյան - բաս-կիթառ
  • Շողեր Մանուկյան - թավջութակ
  • Դավիթ Գրիգորյան - հարվածային

Ալբոմներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ