Jump to content

«Արտակ Սարգսյան (գործարար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Անձնական կյանք: -ոչ հանրագիտական տեղեկություններ
Հետ է շրջվում 639274 խմբագրումը, որի հեղինակն է՝ Vacio (քննարկում)
Տող 15. Տող 15.
Ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2012թ. խորհրդարանական ընտրություններում <ref>http://www.aysor.am/am/news/2011/09/29/hraparak/</ref><ref>http://www.armtown.com/news/am/nws/20110630/65134/</ref>:
Ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2012թ. խորհրդարանական ընտրություններում <ref>http://www.aysor.am/am/news/2011/09/29/hraparak/</ref><ref>http://www.armtown.com/news/am/nws/20110630/65134/</ref>:


==Անձնական կյանք և հասարակական գործունեություն==
==Անձնական կյանք==
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:


Արտակ Սարգսյանը իր անունը կրող՝ [[«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամ]]ի նախագահն է։ Հիմնադրամի միջոցներով Արաբկիր վարչական շրջանում բացվել է բարեգործական ուսումնական կենտրոն։
Արտակ Սարգսյանը իր անունը կրող՝ [[«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամ]]ի նախագահն է<ref>http://as.am/</ref>։ Հիմնադրամի միջոցներով Արաբկիր վարչական շրջանում բացվել է բարեգործական ուսումնական կենտրոն, որտեղ Արաբկիրի երեխաները կստանան անգլերեն լեզու սովորելու, ինչպես նաև համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու անվճար հնարավորություն:<ref>http://www.lragir.am/armsrc/society59041.html</ref><ref>http://www.armtown.com/news/am/trt/20120119/200971/</ref><ref>http://news.am/arm/news/89916.html</ref><ref>http://www.noyan-tapan.am/am/events/6162/</ref>


{{աղբյուրներ}}
{{աղբյուրներ}}

17:15, 29 հունվարի 2012-ի տարբերակ

Արտակ Սարգսյան (ծն. 1973 թ., հուլիսի 13, Երևան), հայ գործարար։ ՀՀ երրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր (2004-2007թթ), Հանրապետական Կուսակցության անդամ (2006թ. հուլիսի 31-ից[1])[2]։ 1997 թ. մինչև օրս՝ «ՍԱՍ» Գրուպի» նախագահ (ՍԱՍ սուպերմարկետների ցանց, «Սլավոնական» ռեստորան, «Վալենտինա» կոշիկի արտադրամաս ու համանուն խանութ և այլն)[3]։


Կրթությունը

2001 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ:

Քաղաքական գործունեությունը

Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս» սուպերմակետներ խանութի լոգոն

2004 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 44 ընտրատարածքից՝ այդտեղ անց կացված ԱԺ մեծամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների արդյունքւոմ։ 2004թ. օգոստոսի 29-ի ընտրությունները, որտեղ հիմնական մրցակիցներն էին Արտակ Սարգսյանն ու գործարար Արայիկ Հայրապետյանը, անվավեր ճանաչվեցին, ըստ պաշտոնական վարկածի՝ անճշտությունների մեծ թվի պատճառով[4]: 2004թ. սեպտեմբերի 19-ին թիվ 44 ընտրատարածքում տեղի ունեցան պատգամավորի թափուր տեղի համար նոր ընտրություններ, որոնցում վերջնականապես հաղթեց Արտակ Սարգսյանը: Ընտրություններից մի քանի օր առաջ Արայիկ Հայրապետյանը հրաժարվեց ընտրապայքարից, սակայն նրա անունը մնաց քվեաթերթիկներում: Ընտրություններից հետո Արայիկ Հայրապետյանի կողմնակիցները հայտարարեցին, որ քվեարկությունը անցել է «համատարած խախտումներով» և բողոք ներկայացրեցին ԿԸՀ՝ հակառակորդ թիմին մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ: Արտակ Սարգսյանի շտաբը ժխտեց ընտրակաշառքի մասին տեղեկությունները[5]:

Դառնալով խորհրդարանի անդամ՝ ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում: Մինչև 2006 թ. եղել է ՕԵԿ անդամ: 2006թ. մայիսի 12-ին ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայի կազմից: Մայիսի 18-ին Արտակ Սարգսյանը հեռացվել է ՕԵԿ շարքերից այն բանից հետո, երբ քվեարկությամբ կողմ է արտահայտվել ՀՀ կառավարության ներկայացված «Սեփականաշնորհման ծրագրին» հակառակ Արթուր Բաղդասարյանի հայտարարած դիրքորոշման[6][7]: «Օրինաց երկիր» կուսակցությունը լքած այլ պատգամավորների հետ միասին ընդգրկվել է «Գործարար» պատգամավորական խմբի կազմում[8]: 2006թ. հուլիսի 31-ին դարձել է ՀՀԿ անդամ:

2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակով[3][9], որը պահանջվող ձայների քանակը չի հավաքել և չի ընդգրկվել ՀՀ Չորրորդ գումարման խորհրդարանում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2012թ. խորհրդարանական ընտրություններում [10][11]:

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Արտակ Սարգսյանը իր անունը կրող՝ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է[12]։ Հիմնադրամի միջոցներով Արաբկիր վարչական շրջանում բացվել է բարեգործական ուսումնական կենտրոն, որտեղ Արաբկիրի երեխաները կստանան անգլերեն լեզու սովորելու, ինչպես նաև համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու անվճար հնարավորություն:[13][14][15][16]