Jump to content

«Կարեն Ալեքյան (արվեստագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Կարեն Ալեքյան | բնագիր ԱԱՀ = | background-color = #ededed | պատկեր = Կարեն Ալեքյան.jpg | չափ =...»:
(Տարբերություն չկա)

07:35, 1 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Կարեն Ալեքյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1975(1975-02-20) (49 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2004)
ՄասնագիտությունԿերպարվեստ, եռաչափ գրաֆիկա, դիզայն
Կայքen.gravatar.com/karenalekyan15

Կարեն Ալեքյան (փետրվարի 20, 1975, Գյումրի Հայաստան), նկարիչ-գրաֆիկ, մեդիա արվեստագետ, ֆուտուրիստ 1998-2004թթ սովորել և ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:


Կենսագրություն

Իբրև ժամանակակից արվեստագետ, նրա արվեստը արտացոլում է աշխարհի սոցիալ-քաղաքական պատկերը և գլոբալ տեխնոլոգիական, գիտական, մշակութային զարգացումները: Ժամանակակից Արվեստը զարգացող տեխնոլոգիաների, գիտության, փոփոխվող կեցության անբաժան մասն է, որը արծարծում է համաշխարհային արդիական շատ փոփոխություններ, էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտությունը: Մի գաղափարախոսություն, որը հասարակությանը «կուղեկցի» դեպի ապագայի Ունիվերսալությունը: Ուստի զարգացող տեխնոլոգիաները, այլընտրանքային էներգոռեսուրսները էկոլոգիական մաքրության, ապագայի ստեղծման միակ երաշխավորներն են այսօր: Իր համոզմամբ, ժամանակակից արվեստի կոնտեքստում պիտի լինի ոչ թե անկատար անցյալի, այլ կանխատեսվող Ապագայի գաղափարախոսությունը:

Ստեղծագործական գործունեություն

Թվային և մեդիա ստեղծագործող է, աշխատում է նկարչության, թվային արվեստի, եռաչափ գրաֆիկայի, գրքարվեստի, ինստալացիայի, լուսանկարչության և վիդեոարտի ասպարեզներում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում է Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում:[1]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ