Jump to content

«Տուվարջիևների տուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ստեղծվել է «Дом Туварджиевых» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

06:39, 26 փետրվարի 2017-ի տարբերակ

Տուվարջիևների տուն՝ բիլիարդատնով, պատմական արժեք ունեցած մեկուկեսհարկանի կառույց Դոնի Ռոստովի Շահումյան փողոցի, 41 հասցեում[1]։ Կառույցը մոտ 100 տարեկան էր[2], XIX դարի վերջի վաճառականի տանը բնորոշ օրինակ էր։ Այս տանը գործել է քաղաքի առաջին բիլիարդատունը։ 2016 թվականին տունը քանդվել է։

Պատմություն

XIX դարի վերջ

Տունը կառուցվել է XIX դարի վերջում[3]։ Տան մասին առաջին գրավոր հիշատակումը գտնվել է Դոնի Ռոստովի անշարժ գույքի գնահատման ցանկում, որը հրապարակվել է 1894 թվականին։ Այն ժամանակ շինությունը թվագրված էր 67 համարով, իսկ նրա սեփականատերը Աննա Ալեքսանդրի Իվանովան էր։ Ըստ փաստաթղթերի՝ գույքը գնահատվել էր 2750 ռուբլի։ Տեղեկություններ կան, որ այդ նույն թվականին տան սեփականատերեր են դարձել Տուվարջիև եղբայրները՝ Եգորն ու Ստեպանը։ Նրանք գործարար էին՝ վաճառում էին գինի, դրա համար վարձակալել էին խանութներ, որոնք գտնվում էին Հին շուկայի հրապարակի մոտակայքում։

XX դար

XX դարի սկզբին շինությունը հայտնի է դարձել որպես «Տուվարջիևների տուն՝ բիլիարդատնով», և հենց այդ անվանումով տունը սկսեցին անվանել հետագա տարիներին։ 1904 թվականի դրությամբ, տան գնահատված արժեքը եղել է 5500 ռուբլի։ 1911 թվականին անշարժ գույքի սեփականատերեր են դարձել Ստեպան Խրիստոֆորովիչ և Եվգենյա Դմիտրիևնա Տուվարջիևները։ Նրանք վերակառուցեցին տունը՝ նրա արժեքն ավելացնելով 3 անգամ։ Ավելացվել էր ձեղնահարկ, ցոկոլային հարկը սկսեցին օգտագործվել այլ կերպ։ Հայտնվեց բիլիարդի սրահ[4]։ 1913-1914 թվականներին ավելացվեց «Білліардная» («Բիլիարդատուն») ցուցանակը[5], որը պահպանվեց մինչև 2016 թվականը։ Ցուցանակը պատրաստվել էր Միշուստինի հատուկ արհեստանոցում, որը սկզբում գտնել է հարևանությամբ, ապա՝ մեկ տուն հեռու։ 1920-ական թվականներին բիլիարդի սրահը փակվել է: XX դարում տանը եղել է մի քանի կոմունալ բնակարան, նրա ճակատը հաճախ օգտագործվել է, ֆիլմեր նկարահանելիս։

XXI դար

2015 թվականին տեղեկություն հայտնվեց պատմական արժեք ունեցող տունն ապագայում քանդելու մասին։ Օբյեկտը պահպանելու փորձերին միացավ Հուշարձանների պահպանության համառուսաստանյան միության ռոստովյան բաժանմունքը։ Նրա ներկայացուցիչները տրամադրել էին անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր մշակույթի նախարարությանը՝ խնդրելով տրամադրել պահպանական կարգավիճակ և «Տուվարջիևների տունը՝ բիլիարդատնով» ճանաչել հասարակական արժեք ունեցող օբյեկտ[6]։ Հարցը պետք է լուծվեր 2016 թվականի փետրվարին. շինությունը հրաժարվեցին ճանաչել մշակութային ժառանգության օբյեկտ։ 2016 թվականի ապրիլի վերջին տունը քանդվեց, տեղում ընթանում է բազմահարկ հյուրանոցի շինարարություն[7]։

Նկարագրություն

Տունը XIX դարի վերջիբ բնորոշ շինության օրինակ էր։ Գտնվում էր պատմական կենտրոնի տարածքում։

Նշումներ