Jump to content

«Ինգե Լեհման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ինգե Լեհման''' (13 մայիսի, 1888 – 21 փետրվարի, 1993), դանիացի սեյսմագետ և երկրաֆիզի...»:
(Տարբերություն չկա)

18:43, 13 Մայիսի 2015-ի տարբերակ

Ինգե Լեհման (13 մայիսի, 1888 – 21 փետրվարի, 1993), դանիացի սեյսմագետ և երկրաֆիզիկոս, Երկրի ներքին միջուկը հայտնաբերողը[1][2]։ 1936 թ., ելնելով առկա սեյսմիկ տվյալներից, տեսականորեն հայտնաբերել է Երկրի արտաքին միջուկից տարբեր ֆիզիկական հատկությունների ունեցող ներքին միջուկի գոյությունը, և որ Երկրի միջուկը եզակի հալված ոլորտ չէ։ Սեյսմագետները, որոնք չէին կարողանում աշխատող հիպոթեզ գտնել երկրաշարժներից առաջացող և Երկիր ներսի որոշակի տիրույթում դանդաղող P-ալիքների դիտումների հիման վրա, արագ ընդունեցին նրա ենթադրությունը։

Կյանքը և կրթությունը

Ինգե Լեհմանը ծնվել և մեծացել է Կոպենհագենում։ Հայրը՝ Ալֆրեդ Ջորջ Լյուդվիգ Լեհմանը (1858-1921) փորձարար ֆիզիկոս էր։ Միջնակարգ կրթությունը ստացել է մանկավարժության մեջ առաջատար ավագ դպրոցում, որի տնօրենը Հաննա Ադլերն էր՝ Նիկս Բորի մորաքույրը[3][4]։ Ըստ Լեհմանի, հայրն ու Ադլերը ամենակարևոր ազդեցությունն են ունեցել իր մտավոր զարգացման մեջ։

Մաթեմատիկա սովորել է Կոպենհագենի համալսարանում և Քեմբրիջի համալսարանում, ինչն ընդհատվել է վատառողջության պատճառով[5]։ 1910-1911թթ. մաթեմատիկայի ուսումնառությունը շարունակել է Նյունհամի քոլեջում։ 1911 թ., աշխատանքից ուժասպառ, վերադարձել է Քեմբրիջից, և մի որոշ ժամանակ հետաձգել աշխատանքը։ Լավ հաշվողական հմտություններ է զարգացրել ակտուար գրասենյակում, որտեղ աշխատում էր, և 1918 թ. վերադարձել է Կոպենհագենի համալսարան՝ կրթությունը շարունակելու։ Երկու տարի անց ստացել է ակադեմիական գիտական աստիճան ֆիզիկական գիտությունների և մաթեմատիկայի (Candidatus magisterii)։ 1923 թ. վերադառնալով Դանիա, Կոպենհագենի համալսարանում ստանձնել է վիճակագրության պրոֆեսոր Ջ. Ֆ. Ստեֆենսոնի օգնականի պաշտոնը[6]։

Գործունեություն

Ծանոթագրություններ

  1. «Lehmann; Inge (1888–1993)». The Royal Society. Վերցված է 24 September 2013-ին.
  2. Bolt, Bruce A. (January 1994). «Obituary: Inge Lehmann». Physics Today. 47 (1): 61. Bibcode:1994PhT....47a..61B. doi:10.1063/1.2808386.
  3. «WiP: Herstory: Spotlight Scientist: Inge Lehmann». Purdue University. Վերցված է 15 October 2013-ին.
  4. Knopoff, Leon. «Lehmann, Inge». UCLA. Վերցված է 15 October 2013-ին.
  5. Bolt, Bruce. «Inge Lehmann». UCLA. Վերցված է 15 October 2013-ին.
  6. Gillispie, Charles. Complete dictionary of scientific biography. Detroit, Mich.: Charles Scribner's Sons. էջ 234.