Խոսրով Գողթնեցի (7-րդ դար)
Խոսրով Գողթնեցի | ||
| ||
---|---|---|
? - 705 | ||
Ծննդյան օր | 7-րդ դար | |
Ծննդավայր | Գողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն | |
Վախճանի օր | 705 | |
Վախճանի վայր | Խրամ, Վասպուրական, Նախճավան, Արմինիա կուսակալություն | |
Դինաստիա | Գողթնեցիներ | |
Քաղաքացիություն | Արմինիա կուսակալություն | |
Զավակներ | Վահան Գողթնեցի և Խոսրովիդուխտ |
Խոսրով Գողթնեցի (7-րդ դար, Գողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն - 705, Խրամ, Վասպուրական, Նախճավան, Արմինիա կուսակալություն), հայ նախարար Արմինիա կուսակալությունում, Գողթն գավառի տանուտեր, Վահանի և Խոսրովիդուխտի հայրը, Գողթնեցիների նախարարական տոհմից[1][2][3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհվել է 705 թվականին, Նախճավանի և Խրամի եկեղեցիներում արաբների կողմից կազմակերպած ողջակիզման ժամանակ, իսկ նրա մանկահասակ որդին՝ Վահանը բռնի կերպով տարվում է Դամասկոս և դաստիարակվում իսլամի ուսմունքով, այնուհետև անվանակոչվում Վահապ և նշանակվում արքունի դպիր։ Վահանը, Գողթնի իր հայրենի կալվածքներին տիրելու համար 717 թվականին՝ ետ վերադառնալու պայմանով, գնում է Գողթն և չի վերադառնում արքունի պալատ։ 720 թվականից հետո դարձել է քրիստոնյա, վերստին անվանակոչվել Վահան և ամուսնացել Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր՝ Սիսակուհու հետ։ 737 թվականին Հաշիմ խալիֆայի հրամանով Դամասկոսի կառափնարաններից մեկում, տանջամահ անելով սպանում են Վահանին[1][2][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 264, 330.
- ↑ 2,0 2,1 «Պատմություն տիեզերական», Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, թարգմ., ներած. և ծանոթ.՝ Վահան Վարդանյանի, ԵՊՀ հրատ., Երևան, 2000, էջ 175․
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 534․
- ↑ 4,0 4,1 «Ողբք վասն չարեացն աշխարհիս հայոց եւ վկայաբանութիւն Սրբոյն Վահանայ Գողթնացւոյ.», Սոփերք հայկականք։ ԺԳ, Վենետիկ, 1854, էջ 10, 20, 61, 65․