Xerox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xerox Corporation
XeroxLogo.png
Տեսակը բաց բաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է 1906թ.
Գլխամասերը Նորոուլկ, Կոննեկտիկուտ, ԱՄՆ
Սպասարկվող տարածքը Ողջ աշխարհով
Արդյունաբերություն Մեքենաշինություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Հասույթ $22,39 մլրդ [1] (2012թ.)
Գործառնական շահույթ $1,34մլրդ [1] (2012թ.)
Զուտ շահույթ $1,13 մլրդ [1] (2012թ.)
Աշխատողների թիվը 146 000 մարդ (2012թ.)[1]
Վեբ-կայքը www.xerox.com


Xerox Corporation (արտասանվում է որպես «Զիէրոքս քորփորեյշն» [ˈzɪərɒks], Հայաստանում տարածված է գրադարձված «Քսերոքս» արտասանությունը), ամերիկյան կորպորացիա, տպագրության և փաստաթղթերի կառավարման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը, պատճենահանող սարքերի մասսայական արտադրության առաջամարտիկ։

Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Նորոուլկ քաղաքում (Կոննեկտիկուտ, ԱՄՆ), բայց աշխատակցների մեծ մասը գտնվում է Ռոչեստեր (Նյու-Յորք) քաղաքում, որտեղ ընկերությունը հիմնադրվել է 1906 թվականին։

Ընկերությունը զբաղեցնում է 449-րդ հորիզոնականը 2011 թ. Fortune Global 500 ցուցակում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]