«We in This Bitch», ամերիկացի երաժշտական պրոդյուսեր DJ Drama-ի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփերներ Յանգ Ջիզիի, T.I.-ի, Լուդաքրիսի և Future-ի հետ։ Այն թողարկվել է 2012 թվականի փետրվարի 29-ին, որպես DJ Drama-ի «Quality Street Music» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ[1]։ Երգը գրվել է DJ Drama-ի, Յանգ Ջիզիի, T.I.-ի, Լուդաքրիսի, Future-ի, Քեյն Բիթզի և Ջերեմի Քոոլմանի կողմից։
Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 4-ին, «We in This Bitch 1.5» անվանումով[3]։ Ռեմիքս տարբերակում իրենց մասնակցությունն ունեն միայն կանադացի ռեփեր Դրեյքը և Future-ը, վերջինս նոր հատվածով է հանդես գալիս ռեմիքս տարբերակում, քանի որ երգի օրիգինալ տարբերակում նա կատարել է միայն կրկներգը։ Ռեմիքսը նույնպես ընդգրկվել է DJ Drama-ի «Quality Street Music» ալբոմում։