No Mediocre

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«No Mediocre»
«No Mediocre» սինգլի շապիկը (T.I.-ի և Իգգի Ազալիայ, )
T.I.-ի և Իգգի Ազալիայի սինգլը
Paperwork ալբոմից
Թողարկված Հունիսի 17, 2014
Ֆորմատ Թվային ներբեռնում
Ժանր Հիփ հոփ
Տևողություն 3:21
Լեյբլ Grand Hustle, Columbia Records
Պրոդյուսեր DJ Mustard
Երգի հեղինակներ T.I., Իգգի Ազալիա
T.I.-ի սինգլների ժամանակագրություն
«About the Money»
(2014)
«No Mediocre»
(2014)
«New National Athem»
(2014)
Իգգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն
«Problem»
(2014)
«No Mediocre»
(2014)
«Black Widow»
(2014)

«No Mediocre» (հայ.՝ Ոչ միջակ), ամերիկացի ռեփեր T.I.-ի երգն է համագործակցությամբ ավստրալացի ռեփեր Իգգի Ազալիայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականը հունիսի 17-ին որպես T.I.-ի «Paperwork» իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։[1]

Նախապատմություն[խմբագրել]

2013 թվականի նոյեմբերի 22-ին T.I.-ը հայտարարում է որ իր թվով իներորդ ստուդիական ալբոմը թողարկելու համար նա ստորագրել է պայմանագիր Columbia Records լեյբլի հետ։[2] Ի սկզբանե նրա ալբոմը պետք է թողարկվեր «Trouble Man II: He Who Wears the Crown» անվանումով, որը նրա 2012 թվականին թողարկված ալբոմի շարունակություններ էր, սակայն ալբոմի գործադիր պրոդյուսեր Ֆարել Վիլյամսի հետ քննարկելուց հետո նա փոխում է իր միտքը։ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնի է դառնում, որ T.I.-ը իր իններորդ ալբոմը անվանելու է «Paperwork: The Motion Picture» (ավելի ուշ փոխվում է պարզապես «Paperwork»)։[3]

2014 թվականի հունիսի 17-ին T.I.-ը թողարկում է իր «Paperwork» ալբոմի գլխավոր սինգլը՝ «No Mediocre» երգը, համագործակցությամբ ավստրալացի ռեփեր Իգգի Ազալիայի հետ։ Նրանք իրար հետ նախկինում թողարկել էին «Change Your Life» (2013) և «Murda Biznes» (2012) երգերը, որոնց համար նաև նկարահանվել էր տեսահոլովակ։

Տեսահոլովակ[խմբագրել]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է Director X-ի կողմից 2014 թվականի մայիսին Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հաջորդ ամսում՝ հունիսի 17-ին MTV-ի և VH1-ի եթերում, իսկ այնուհետև այն տեղադրվել է T.I.-ի VEVO էջում։[4][5] Օգոստոս 18-ին տեսահոլովակի նկարահանման ընթացքի տեսանյութը տեղադրվել է նրա VEVO էջում։

Կենդանի կատարումներ[խմբագրել]

2014 թվականի հունիսի 29-ին T.I.-ը և Իգգի Ազալիան երգը կատարել են BET մրցանակաբաշխության ժամանակ։[6]

Երգացանկ[խմբագրել]

Թվային ներբեռնում
  1. «No Mediocre» (Իգգի Ազալիայի հետ) - 3:21

Թողարկման պատմություն[խմբագրել]

Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հունիսի 17, 2014 Թվային ներբեռնում Grand Hustle Records, Columbia Records
Mainstream urban radio
Հուլիսի 1, 2014 Rhythmic contemporary radio
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Օգոստոսի 17, 2014 Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]