VIVA Polska

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
VIVA Polska
VIVA 2011 logo.png
Երկիր Flag of Poland.svg Լեհաստան Վարշավա
Հեռարձակման գոտի Flag of Poland.svg Լեհաստան
Եվրոպա Եվրոպա
Լեզու հեռարձակման լեհերեն
Հեռարձակման սկսման թվական 2000 հունիսի 10
Հիմնադիր VIVA Media AG
Սեփականատեր 5FIVE Russia (2013-ից)
Վեբ-կայք www.viva-tv.pl


VIVA Polska, լեհական երաժշտական-ժամանցային ուղղվածության հեռուստաալիք, հեռարձակումը սկսել է 2000 թվականի հունիսի 10-ին։[1][2]

2000 թ. հունիսին «VIVA MEDIA AG» հոլդինգը հիմնում է գերմանական VIVA հեռուստաալիքի լեհական տարբերակը։ 2000-ին ալիքը հեռարձակվում եր օրական 6 ժամ։ 2001 թվականի հունվարի 2-ից սկսում է հեռարձակվել Hotbird արբանյակից։ Այն ժամանակ VIVA Polska-ն հեռարձակվում եր 11:00-19:00 ժամերին, իսկ մնացած ժամերին եթերում եր գերմանական VIVA ալիքի հաղորդումները։ Նույն թվականի ամռանը լեհական տարբերակը երկարացնում է իր հեռարձակումը 3 ժամով, և արդեն եթերում եր 11:00-22:00:[3] 2002 թ. ապրիլի 1-ից հեռուստաալիքի սկսեց շուրջօրյա հեռարձակել միայն սեփական հաղորդումները։

2004 թվականի հունիսի վերջին սկսեցին լուրեր տարածվել, որ Viacom հոլդինգը գնել է հեռուստաալիքը VIVA MEDIA-ից։[4] Եթերային ցանկում փոփոխություններ եղան, և հեռուստաալիքը սկսեց ցուցադրել հիմնականում ամերիկյան երաժշտություն։[5]

2005 թ. դեկտեմբերի 1-ին հեռուստաալիքի ռեբրենգինգ անցկացվեց։ Հեռուստաալիքը Hot Bird արբանյակում տեղափոխվեց Viacom-ի փաթեթ, էկրանի ներքին մասում հայտնվես SMS-ծառայությունների գովազգ։[6] Նույն ամսում ալիքի կենտրոնը տեղափոխվեց Լոնդոն։[7]

2009 թ. հունիսի 22-ին մեկնարկեց հեռուստաալիքի նոր գրաֆիկական դիզայնը։[8][9]

2010 թ. հունիսի 10-ին հեռուստաալիքը նշեց իր ստեղծման տասնամյա հոբելյանը։[10]

2012 թ. ապրիլին փոխվեց ալիքի թույլատվությունը - 480х576 -ից` 720х576,[11] իսկ հուլիսի 17-ից փոխարինվեց ալիքի պատկերանիշը[12], և նույն օրվանից սկսեց հեռարձակվել 16:9 ֆորմատով[13][14] և կոդավորվեց,[12][15] որից հետո հասանելի դարձավ միայն Լեհաստանի տարածքում։ Հեռուստակենտրոնը Լոնդոնից տեղափոխվեց Ամստերդամ։[16]

2012 թ. աշնանը հեռուստաալիքի եթերում պակասեց եթաժշտության ցուցադրման հատկացված ժամանակը, ավելացել են ժամանցային հաղորդումներ և շոուներ։[17]

2013 թ. փետրվարի 1-ից VIVA Polska հեռուստաալիքի ղեկավարումը ստացել է միջազգային 5FIVE Russia մեդիաընկերությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]