Solaroad

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Solaroad (արտասանվում է Սոլառոուդ և թարգմանվում է որպես «Արևային ճանապարհ»), հեծանվային ճանապարհ Կրոմենի քաղաքում (Զանստադ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ)[1]։ Աշխարհում առաջին նմանատիպ սարքավորումը՝ ստեղծված արևային մարտկոցներից[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման օբյեկտ ստեղծելու հիմք ծառայեց այն միտքը, որ արևային մարտկոցները՝ ստեղծված ճանապարհի տեսքով, կունենան ավելի մեծ մակերես, քան նմանատիպ մարտկոցները, որ տեղադրված են տների տանիքներին, բացի այդ՝ լանդշտաֆտի վրա տեսողական ազդեցությունը գործնականում անտեսանելի կլինի։ Օրինակ, Նիդերլանդների ճանապարհների մակերեսը երկու անգամ մեծ է, քան երկրի ողջ տների տանիքների մակերեսը[3]։ Այդ ճանապարհի երկարությունը կազմում է 72 մետր։ Էլեկտրաէներգիան, որը ստացվում է նրա միջոցով, կարող է օգտագործվել փողոցային լուսավորության, էլեկտոմեքենաների լիցքավորման և այլ կարիքերը հոգալու համար[1]։ Ճանապարհի մակերևույթը 2,5-ը 3,5 մետրի վրա հավաքական վահանակներ են՝ մեկ սանտիմետր հաստությամբ, որ պատրաստված են տաքացված ապակուց, որոնց ներքևում գտնվում են հենց արևային մարտկոցները։ Ճանապարհը կարող է տանել 12 տոննա զանգված ունեցող բեռնատար։ Անմիջականորեն «արևային» հեծանվաուղու կողքին գտնվում է սովորականը՝ ստեղծված տարբեր տեսակի մակերեսների թեստավորման համար[2]։

Ճանապարհները ստեղծելու աշխատանքները կատարել են Գիտական հետազոտությունների նիդերլանդական կազմակերպությունը (Nederlandse Organisatie voor toegepast-natuurwetenschappelijk onderzoek), Royal Imtech N.V.-ը և Ooms Civiel-ը[3]։ Շինարարության գումարները՝ 1.5 միլիոն եվրո գումարի չափով հատկացրել է Հյուսիսային Հոլանդիա պրովինցիան և դարձել է օբյեկտի սեփականատերը։ Նախագծի վերջնական արժեքը կազմել է 3.5 միլիոն եվրո, չբավարարող գումարը ավելացրել են վերը նշված կազմակերպությունները և երկրի կառավարությունըД[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Стефани Млот. The Netherlands Preps World's First Solar Road (անգլ.) на сайте pcmag.com, 10 ноября 2014
  2. 2,0 2,1 Роберт Спаковскис. SolaRoad: World's first solar cycle path to open in the Netherlands (անգլ.) на сайте phys.org, 7 ноября 2014
  3. 3,0 3,1 Solaroad Combineert weg met Zonnepaneel (նիդեր.) на сайте tno.nl[nl]
  4. Provincie stak ruim € 1,5 miljoen in Solaroad (նիդեր.) на сайте deorkaan.nl, 15 декабря 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]