Síminn
Síminn | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1906 |
Վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Երկիր | Իսլանդիա |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա |
Կայք | siminn.is |
Síminn Վիքիպահեստում |
Síminn , նախկինում Landssíminn, իսլանդական հեռահաղորդակցական ընկերություն , որն առաջարկում է կապի ծառայություններ ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին, ներառյալ բջջային և տնային հեռախոսները, ինտերնետ կապը և հեռուստատեսությունը: «Síminn»-ն ունի նաև սեփական հեռուստաալիք և հոսքային ծառայություններ։ Ընկերությունը տիրապետում և շահագործում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ընկերություններ և ցուցակված է Իսլանդիայի ֆոնդային բորսայում[1]։
«Síminn»-ը Իսլանդիայում անլար ծառայությունների առաջատար մատակարարն է, որն ունի 4G/3G/2G բջջային ցանց, որն ընդգրկում է Իսլանդիայի բնակչության ավելի քան 99%-ը, ներառյալ գյուղական շրջանները, և առաջարկում է բջջային ծառայությունների լայն շրջանակ։ 2018 թվականին «Síminn»-ը Իսլանդիայի ամենամեծ անլար օպերատորն էր՝ շուկայի 34,5% մասնաբաժնով[2]։ Էրիկսոնը ընկերության բջջային ցանցի շարժիչ ուժն է։ 2016 թվականին «Speedtest»-ը «Síminn»-ը ճանաչել է Իսլանդիայի ամենաարագ բջջային ցանցը[3]։
Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1998 թվականը «Póstur og sími»-ն ուներ հեռահաղորդակցության ծառայությունների մեծ մասի մենաշնորհ։ Նույն թվականին ուժի մեջ մտավ նոր օրենք, և շուկան բացվեց մրցակցության համար։ Առաջին մրցակիցը «TAL»-ն էր, որն առաջարկում էր բջջային ծառայություններ զեղչված գներով։ Նրանց հաջորդեցին ուրիշները, որոնցից ամենամեծը «slandssími»-ն է։ 2003 թվականին «TAL», «slandssími» և «Halló!» ընկերությունները միաձուլվեցին ստեղծելով «Og Vodafone» ընկերությունը։ «Og Vodafone» ընկերությունն այդ ժամանակվանից գնել է մի քանի իսլանդական «ISP»-ներ։ 2006 թվականի հոկտեմբերի 6-ին «Og Vodafone»-ը փոխեց իր անունը՝ դարձնելով «Vodafone»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Síminn (SIMINN) Real Time Quote». NASDAQ.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Síminn and Ericsson extend their strategic partnership, enhancing LTE services in Iceland». Ericsson.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Iceland Fastest Broadband and Mobile Network Awards | Speedtest Awards». www.speedtest.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Review, Iceland (2006 թ․ հոկտեմբերի 6). «Og Vodafone becomes Vodafone». Iceland Review (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.