Runnin' (Lose It All)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Runnin' (Lose It All)»
«Runnin' (Lose It All)» սինգլի շապիկը (Բեյոնսե, Naughty Boy, Արոու Բենջամին, )
Բեյոնսե, Naughty Boy, Արոու Բենջամինի սինգլը
Թողարկված18 սեպտեմբեր, 2015
ՖորմատDigital download
Ձայնագրված2015
Ժանրսոուլ, R&B, Breakbeat
Տևողություն3։33
ԼեյբլVirgin EMI Records
ՊրոդյուսերNaughty Boy

"Runnin' (Lose It All)", Naughty Boy-ի, Բեյոնսեի և Արոու Բենջամինի համատեղ երգը։ Առաջին անգամ թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, որպես Naughty Boy խմբի երկրորդ ստուդիական ալբոմի առաջին երգ։ Թողարկումից անմիջապես հետո երգն ստացել է դրական արձագանքներ Բեյոնսեի վոկալի և երգի գործիքավորման շնորհիվ։ Տեսահոլովակի ռեժիսորը Չարլի Ռոբինսն է, որում կինն ու տղամարդն իրար են հետապնդում ջրի մեջ։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 16-ին Naughty Boy-ը հայտարարեց, որ Բեյոնսեի և Արոու Բենջամինի հետ ցանկանում է թողարկել "Runnin' (Lose It All)" անունով երգ։ Որոշ ժամանակ անց, մինչև երգի պաշտոնական ներկայացումը, նա իր Ինստագրամի էջում տարածեց երգի բառերը և տեսահոլովակից 15 վայրկյանանոց հատված[1][2]։ Տեսահոլովակում կային երկու մարդկանցից, որոնք սուզված էին ջրի մեջ[3]։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ երգի օնլայն պրեմիերան, իսկ հաջորդ օրը թողարկվեց նաև iTunes Store-ում։ Digital Spy-ի պնդմամբ երգը միայն Բեյոնսեի կատարմամբ թողարկվել է ավելի շուտ՝ 2015 թվականի օգոստոսին[4]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Runnin' (Lose It All)-ը» ռոք-բալլադ է[5], «The Guardian»-ից Էլլի Հանթը նշում է, որ դա կայուն ժանր է Բրիտանական պարային երաժշտության մեջ[1]։ Երգի երաժշտությունը բաղկացած է նաև դաշնամուրային էլեմենտներից։ Երգը սկսում է Բեյոսեն՝ կատարելով այն դաշնամուրի նվագացությամբ։ Բառերը հետևյալն են՝ «Ոչ մի բան էական չէ այժմ, որտեղ ես դու, ես կանչում եմ քեզ, կարոտում եմ քեզ»[6][7]։ Բեյոնսեն երգում է այն մասին, թե ինչպես նա պիտի դադարի փախչել ինքն իրենից, որը նա կրկնում է հետևյալ տողերում՝ «Այլև չեմ կարող փախչել ինքս ինձնից»[7]։ Երկրորդ տունը երգում է Arrow Benjamin-ը, իսկ վերջին տունը երգում են բոլոր երգիչները միասին[6]։ «Entertainment Weekly»-ից Էրիկ Ռեները գտնում է, որ երգի բառերը Բեյոնսեին հատուկ զգացմունքային են։ «The Guardian»-ից Էլլի Հանթը «Runnin»-ը նմանեցնում է Բեյոնսեի մյուս երգերին՝ «Halo»-ին և «Haunted»-ին, ինչպես նաև Naughty Boy-ի և Էմելի Սանդեի նախորդ համագործակցությանը[8]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլի Հանթը «Runnin'»-ը համարել է վերջին 20 տարիների ամենափայլուն ակումբային երաժշտություններից մեկը, իսկ CBS News-ի լրագրող Անդրեա Պարկը Բեյոնսեի վոկալը համարում էր «անսխալական»[9]։ Ալեքս Հուդսոնը երգչուհու ձայնը համարում էր «հզոր»[10]։ Slate magazine-ից Լաուրա Բրեդլին գրում էր, որ Բեյոնսեն սկում է երգը այլ երգիչներից ավելի վստահ և կայուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Renner Brown, Eric (2015 թ․ սեպտեմբերի 16). «Naughty Boy-ի և Բեյոնսեի երգի հատվածները։». Time Inc. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Strecker, Erin (2015 թ․ սեպտեմբերի 16). «New Beyonce! Naughty Boy-ը ներկայացրեց իր 'Runnin' (Lose It All)' անվանումով երգը։». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Բեյոնսեի և Naughty Boy-ի երգը՝ 'Runnin' (Lose It All)'». Devin Lazerine. 2015 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. Harp, Justin (2015 թ․ սեպտեմբերի 18). «Կարող եք լսել Naughty Boy-ի և Բեյոնսեի երգը՝ 'Runnin' (Lose It All)'». Digital Spy. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. Hunt, Elle (18 September 2015). "Beyoncé turns up on new Naughty Boy track Runnin' (Lose it All) – listen". The Guardian. Guardian Media Group. Retrieved 19 September 2015.
  6. 6,0 6,1 Robinson, Will (2015 թ․ սեպտեմբերի 17). «Beyoncé's new song 'Runnin' Բեյոնսեի նոր երգը Naughty Boy-ի հետ այստեղ՝». Time Inc. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 Spanos, Brittany (2015 թ․ սեպտեմբերի 17). «Լսեք Բեյոնսեի նոր երգը». Rolling Stone. Wenner Media. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. Robinson, Will (17 September 2015). "Beyoncé's new song 'Runnin' (Lose It All)' with Naughty Boy is here". Retrieved 19 September 2015.
  9. Park, Andrea (2015 թ․ սեպտեմբերի 18). «Բեյոնսեն ներկայացրեց իր նոր «Runnin'» երգը». CBS News. CBS. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. Hudson, Alex (2015 թ․ սեպտեմբերի 17). «Naughty Boy "Runnin' (Lose It All)" (ft. Beyoncé & Arrow Benjamin) (video)». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.