Էմելի Սանդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմելի Սանդե
Նաև հայտնի է որպեսRio Sandé
Ծնվել էմարտի 10, 1987(1987-03-10)[1] (37 տարեկան)
Սանդերլենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերսոուլ, ռիթմ էնդ բլյուզ և ժամանակակից R&B[3]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ[3]
ԼեյբլVirgin
ԿրթությունԳլազգոյի համալսարան
Պարգևներ
Կայքemelisande.com
 Emeli Sandé Վիքիպահեստում

Ադել Էմելի Սանդե (անգլ.՝ Adele Emeli Sande, մարտի 10, 1987(1987-03-10)[1], Սանդերլենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), ավելի հայտնի է, որպես Էմելի Սանդե, շոտլանդական ռեկորդակիր արտիստուհի և երգահան։ Նա առաջին անգամ հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ձայնագրել է թրեք «Diamond Rings» ռեփեր Chipmunk-ի հետ (2009)։ Դա նրանց առաջին թոփ 10 երգերն են Մեծ Բրիտանիայի Singels աղյուսակում։ Նա գրել է երգեր շատ արտիստների համար, ինչպիսիք են՝ Շեր Լոյդը, Սյուզան Բոյլը, Գաբրիելը, Լեոնա Լյուիսը, Շերիլ Քոուլը և այլք։ 2010 թվականին նա ստորագրել է հրատարակչական պայմանագիր EMI Music Publishing-ի հետ։ Սանդեն ձայնագրել է իր դեբյուտային սինգլը՝ «Heaven», 2011 թվականի օգոստոսին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմելի Սանդեն ծնվել է 1987 թվականի մարտի 10-ին շոտլանդական Ալֆորդ քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոյելը, Զամբիից էր, իսկ մայրը՝ Դիանան՝ Անգլիայից։ 11 տարեկանում, երբ Էմելին սովորում էր դպրոցում, նա գրեց իր առաջին երգը «Դպրոցի տաղանդ» մրցույթի համար, որը կոչվում էր «Tomorrow Starts Again»։ 15 տարեկանում նրան հրավիրեցին Լոնդոն, Choice FM, մասնակցելու «Rapology» մրցույթին։ Աղջկան նկատեց Ռիչարդ Բլեքհուդը, առաջատար MTV-ն, հրավիրելով նրան իր ստուդիա։ Բայց նախքան դպրոցն ավարտելը, նա ընդունվեց Գլազգոյի համալսարան և ստացավ նյարդաբանական բժշկի աստիճան։ Այս կապակցությամբ Էմելին ասել է, որ եթե նույնիսկ իր մոտ չստացվի երաժշտական կարիերան, իրեն մնում է բժշկական կրթությունը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդեն 2013 թվականի NRJ երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ

Սանդեի քույրը նկարել է մի տեսահոլովակ, որի մեջ Սանդեն նվագում էր դաշնամուր և երգում էր իր ամենասիրելի երգերից մեկը՝ «Nasty Little Lady»։ Նրանք այդ տեսահոլովակը ուղարկեցին Թրևոր Նելսոնին, BBC ընկերություն, որտեղ անցկացվում էր քաղաքային երաժշտական մրցույթ։ Սանդեն հաղթեց մրցույթը և նրան առաջարկեցին ձայնագրության պայմանագիր կնքել, սակայն ստուդիայի ղեկավարները իմանալով, որ աղջիկը եկել է իրենց մոտ մրցույթի մասնակցելու նպատակով՝ հրաժարվեցին։ Նրա ծնողները Էմելիի երգերից բաղկացած մի ձայնասկավառակ ուղարկեցին BBC-ի առաջին ռադիոընկերությանը։ Այնուհետև Սանդեն դարձավ առավել հայտնի, ինչպես Naughty Boy-ը (երաժշտական պրոդյուսեր և սցենարիստ, որը առաջ աշխատել է Ms. Dynamite-ի և Bashy-ի հետ)։ Նրանք սկսեցին գրել թրեքներ այնպիսի արվեստագետների համար, ինչպիսիք են՝ Ալիշա Դիկսոնը, Chipmunk-ը, Professor Greenը, Շերիլ Քոուլը և այլք։

Էմելի Սանդե

Սանդեն հանդես է եկել, որպես երգչուհի 2009 թվականին։ Սանդեն իր անունը փոխեց Էմելի, քանի որ նա նույնքան հայտնի էր դառնում ինչպես բրիտանական երգչուհի Ադելը։

2013 թվականի մայիսին Սանդեն հանդես եկավ Սպիտակ տանը, Վաշինգտոնում։ Նա արդեն գրել է բազմաթիվ երգեր, ինչպիսիք են՝ «Pluto» (с Naughty Boy), «Enough», «Call Me What You Like», «You and Me» and «This Much Is True», որոնք գրվել են իր ամուսնու՝ Ադամի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 15-ին Սանդեն ամուսնացել է կենսաբան Ադամ Գուրեգուինի հետ, նրա ծննդավայր Չեռնոգորիայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Our Version Of Events (2012)
  • Live at the Royal Albert Hall (2013)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ Անվանում Արտիստ Ռեժիսոր
2010 «Never Be Your Woman» Wiley (Էմելի Սանդեի մասնակցությամբ) Չկա տվյալ
2011 «Heaven» Էմելի Սանդե Ջեյք Նավա
«Read All About It» Professor Green (Էմելի Սանդեի մասնակցությամբ) Հենրի Սքոլֆիլդ
«Daddy» Էմելի Սանդե AG Rojas
2012 «Next to Me» Քրիս Մեհլինգ
«My Kind of Love»
«Imagine»
«Wonder» Naughty Boy (Էմելի Սանդեի մասնակցությամբ)
«Beneath Your Beautiful» Labrinth (Էմելի Սանդեի մասնակցությամբ) TBA
«Clown» Emeli Sandé Քրիս Մեհլինգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմելի Սանդե» հոդվածին։