Այս ալբոմով Լառա Ֆաբիանը ներկայացավ որպես ուժեղ ձայն և տեխնիկա ունեցող երգչուհի, երգերի հեղինակ։ Երգերը հիմնականում դանդաղ և ռոմանտիկ բալլադներ են՝Tout (Բոլորը), Je t’aime (Ես սիրում եմ քեզ), Ici (Այստեղ) և հին իտալական հիթի քավեր-տարբերակը Massimo Renneri - Perdere l’amore, նաև ալբոմից նոր երգի գործիքավորումը «Carpe diem» - Si tu m’aimes։ Ալբոմի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր La difference (Տարբերություն) երգով, որի խոսքերը վերաբերում են հոմոֆոբիայի դեմ պայքարին։
Ֆրանսիայում ալբոմի շրջանառությունը կազմում է ավելի քան 2000.000 օրինակ և 2 շաբաթ չանցած ստանում է պլատինե կոչումը։
Երգի բառերը Լառա Ֆաբիանը նվիրել է իր պրոդյուսերին և ընկերոջը Րիկ Ալլիսոնին, ում հետ երկար ժամանակ գտնվել է սիրային կապի մեջ։ Երգը սիրո և էգոիզմի մասին է չնայած բաժանմանը։
Je t’aime երգը Լառան կատարել է World Music Awards միջազգային երաժշտական արարողությանը 1999 թվականին։
Երգը դառնում է ճանաչված և բազմիցս կատարվում է տարբեր երաժշտական մրցույթների ընթացքում[1]։