Pošte Srpske

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pošte Srpske
Տեսակփոստային ընկերություն
Հիմնադրված է1996
ՎայրԲանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Արդյունաբերությունmail?
Աշխատողների թիվ2406 մարդ (2022)[1]
Կայքpostesrpske.com

Pošte Srpske (պաշտոնական լրիվ անվանումը՝ Preduzeće za poštanski saobraćaj Republike Srpske a.d. Бања Лука), Բոսնիա և Հերցեգովինայում փոստային ծառայություններ մատուցող և դրա համար պատասխանատու երեք ընկերություններից մեկը:Մյուս երկուսն են BH Pošta-ն և Hrvatska pošta Mostar-ը։

Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերի 10-ին, այն բանից մեկ տարի հետո, երբ Սերբական Հանրապետության՝ նախկինում միասնական PTT համակարգը տարանջատվել է երկու ընկերությունների՝ JODP[2]՝ Pošte Srpske և JODP՝ Telekom Srpske:

Pošte Srpske-ի ղեկավար մարմիններն են բաժնետերերի ժողովը, վերահսկիչ մարմինը և կառավարման (մենեջմենթի) վարչությունը[3]։

Pošte Srpske-ն ունի փոստային ցանցի 269 բաժանմունք, որոնցից յուրաքանչյուրը, ըստ վիճակագրական տվյալների, սպասարկում է միջին հաշվով 95 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվող 1.691 տնային տնտեսության՝ 5.733 բնակչի։

Pošte Srpske-ի 2.406 աշխատակիցների շնորհիվ ամեն տարի հասցեատերերին են հասցվում մոտավորապես 13 միլիոն նամակ, բացիկ, փաթեթ, շուրջ 6 միլիոն զանազան դրամական փոխանցումներ։ Նրանց տրամադրության տակ գտնվում է 54 փոխադրամիջոց, որոնք տարեկան կտրում-անցնում են 1,8 միլիոն կիլոմետրից ավելի ճանապարհ[4]։

2016 թվականին ընկերության տարեկան եկամուտը կազմել է €28.58 միլիոն եվրո][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ekonferencije.com/bs/organizator/poste-srpske-a-d-banja-luka/736#.Y5EIyOFBzcu
  2. ЈОДП — Јавно основно државно предузеће
  3. Поште Српске: Статут(չաշխատող հղում)Կաղապար:Мртва веза, Приступљено 24. 4. 2013.
  4. Поште Српске: Пошта данас Արխիվացված 2018-05-27 Wayback Machine, Приступљено 24. 4. 2013.
  5. «Finansijski izveštaj 2016» (PDF). postesrpske.com (Serbian). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]