PlayGround.ru

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
playground.ru(ռուս.)
Տեսակլրատվական կայք համակարգչային խաղերի մասին և առցանց լրագիր
Լեզուռուսերեն
Բացվածփետրվարի 20, 2001
 PlayGround.ru Վիքիպահեստում

PlayGround.ru, ռուսական վեբ կայք և առցանց հրատրակչություն։ Կայքում հիմանականում տեղադրվում են նորություններ նվիրված համակարգչային խաղերն և խաղային արդյունաբերությանը, սակայն կայքում նաև հայտնվում են նորություներ ընդհանուր ՏՏ ոլորտի մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PlayGround.ru կայքում ամենօր տեղադրվում են նորություններ տարբեր խաղերի մասին, ինչպես նաև կայքում կա ֆորում, որտեղ օգտատերերը քննարկում են տարբեր խաղերին նվիրված թեմաներ։ Օգտատերերը 10 բալային համակարգով գնահատում են խաղերը։

Կայքը տրամադրում է օգտատերերին օգնող նյութեր, որոնք հասանելի են առաձին բաժիններում։ Այդ ֆայլերը ներբեռնել հնարավոր է առանց գրանցում և գրացմումից հետո, սակայն ի տարբերություն երկրորդի չգրանցված օգտատերը պետք է սպասի 1 րոպե ֆայլը ներբեռնելու համար։ Բացի դա, գրանցված օգտատերերը կարող են կայքում տեղադրել իրենց ֆայլերը՝ կիսելով դրանցով այլ օգտատերերի հետ։

Կայքի յուրահատկություններից մեկն էլ՝ «Հետադարձ Կապ» բաժինն է, որտեղ օգտատերը կարող է հարց ուղել տեխնիկական բաժնին և այդպիսով գտնել իր մոտ առաջացած խնդրի լուծման տարբերակը։

Կայքում տեղադրված հոդվածներից շատերը օգտագործվում են այլ կայքերի և հրատարակաչությունների կողմից։ Օրինակ՝ 1С ընկերությունը 7.62 խաղի համար մեջբերել էր PlayGround.ru-ի կողմից տրամադրված տեղեկությունը[1]։

PlayGround.ru դոմենը գրանցվել է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին[2]։ Կայքն իր աշխատանքը սկսել է 2001 թվականի փետրվարի 20-ին[3]։

2009 թվականի հուլիսի 24-ին կայքում հայտնվեց նոր բաժին՝ «Բլոգներ»[4]։

2011 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ PlayGround.ru-ի կաողմից մշակված առաջին վիդեո կառավարման վահանակի թողարկումը։

2012 թվականի մայիսի 4-ին կայքը կրեց որոշակի փոփոխություններ, ինչպես նաև անհասենելի դարձավ գլխավոր նկարի փոփոխման հնարավորությունը[5]։

2012 թվականի հոկտեմբերի 24-ին հայտրարվեց, որ կայքից հանվել են NoCD և NoDVD-ները[6]։

2013 թվականի մայիսի 7-ին կայքի ֆորումում հայտնվեց նոր բաժին՝ «Steam»[7]։

2015 թվականի մարտի 16-ին փոփոխվեց կայքի դիզայնը[8]։

2015 թվականի մարտի 25-ին հեղինակային բլոգները տեղափոխվեցին նոր առանձին բաժին[9]։

Կայքի վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-ից 2009 թվականներին PlayGround.ru կայք այցելում էր ընդհանուր համացանց օգտագործողների 0,03%-ը։ Այցելուների 90 տոկոսը ՌԴ քաղաքացիներ էին[2]։

Համաձայն Yandex-ի վիճակագրության, կայքը զբաղեցնում էր 3-րդ տեղը ռուսական խաղային կայքերի շարքում[10]։

Համաձայն կայքի վիճակագրության TalkReviews.ru Արխիվացված 2013-06-19 Wayback Machine, PlayGround.ru կայքը զբաղեցնում էր 257-րդ տեղը .ru դոմենյն ունեցող կայքերի շրջանում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «7.62 Обзор от Playground.ru». . Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  2. 2,0 2,1 «Playground.ru» (անգլերեն). Alexa Internet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Playground.ru - О проекте».(չաշխատող հղում)
  4. «Блоги / "Блоги" - новый сервис на PlayGround.ru» (ռուսերեն). PlayGround.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. «Блоги / Объявление. Совсем маленькое» (ռուսերեն). PlayGround.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «Блоги / NoCD и NoDVD ушли в прошлое!» (ռուսերեն). PlayGround.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Блоги / У нас новый форум!» (ռուսերեն). PlayGround.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «Блоги / Пацаны, там дизайн сменился!» (ռուսերեն). PlayGround.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «Блоги / Авторские блоги и о том, о сем…» (ռուսերեն). PlayGround.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. «Яндекс:Каталог:Игры». Yandex. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  11. «Complete statistics for: playground.ru». TalkReviews.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]