Nulla dies sine linea

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Nulla dies sine linea, լատիներեն աֆորիզմ, որը բառացիորեն թրագմանվում է որպես «Ոչ մի օր առանց գիծ»։ Ավանդապես թարգմանվում է որպես «Ոչ մի օր առանց տողի»։ Առաջին աղբյուրը, որտեղ հանդիպում է այս արտահայտությունը, հին հռոմեական պատմաբան Պլինիոս Ավագի գիրքն է, որը վերագրում է այս արտահայտությունը հույն նկարիչ Ապելեսին։ Պլինիոսի խոսքերի համաձայն՝ Ապելեսը փորձում էր գործնականում կիրառել գրաֆիկական արվեստը՝ բաց չթողնելով և ոչ մի օր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]