New Balance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
New Balance
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և դուստր կազմակերպություն
Հիմնադրված է1906[1]
ՎայրԲոստոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[2]
Արդյունաբերությունկոշիկ
Կայքnewbalance.com(անգլ.)
 New Balance Վիքիպահեստում

New Balance Athletic Shoe, Inc. (NBAS), ավելի հայտնի, ինչպես New Balance ("Նյու Բելենս"), սպորտային հագուստի ամերիկյան արտադրող։ Ընկերության շտաբայականը գտնվում է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոնի շրջաններից մեկում՝ Բրայթոնում։ Ընկերությունը հիմնադրվել է 1906 թվականին, որպես "New Balance Arch Support Company" և դարձել է սպորտային հագուստի արտադրման համաշխարհային գործարաններից մեկը։

Ապրանքանիշի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

New Balance սպորտային կոշիկներ

1906 թվականին Ուիլյամ Ջ․ Ռայլին, անգլիական էմիգրանտ, հիմնադրել է New Balance Arch Support Company ընկերությունը, որը արտադրում էր սուպինատորներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված էին կոշիկի բարելավման համար, Բոստոնի շրջանում։ Նրա առաջին ապրանքը ճկուն սուպինատորն էր, այն մշակվել էր երեք հենվող կետերից, կոշիկի առավելագույն հավասարակշռությունը և հարմարավետությունը ապահովելու համար։ Կա կարծիք, որի համաձայն Ռայլին մտածեց "New Balance" անվանումը հետևելով հավի ճտերին իր բակում և այն ցուցադրեց գրասենյակում հավի ոտքը պահելով ձեռքին։ 1927 թվականին Ռայլին վարձում է Արթուր Հոլլին, որպես վաճառական, իսկ 1934 թվականին նա դառնում է Ռայլիի բիզնես-գործընկերը, սկսելով ակտիվ տարածել ապրանքանիշը երկրում։

1956 թվականին Հոլլը վաճառում է բիզնեսը իր աղջկան՝ Էլեանորային և իր ամուսնուն՝ Փոլ Քիդին։

Հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

New Balance լոգոտիպ

New Balance դարձել է Մելբուրնի ֆուտբոլային թիմի պաշտոնական գործընկերը, որը խաղում է Ավստրալիական ֆուտբոլային լիգայում (AFL)[3]։ New Balance հովանավորում է կրիկետ խաղացողներին, որոնցից են Սթիվ Սմիթը, Նիք Մեդիսոնըմ Գերի Բալանսը, Ջոնաթան Տրոթը, Փեթ Քումինսը, ԲԵն Սթոքսը, Ջեյմս Փաթիսոնը, Ահարոն Ֆինչը և Դեյլ Սթեյնը[4] ինչպես նաև հայտարարել է 2014 թվականի հունվարին իր բազմամյա հովանավորական օգնությունը հեծանվական Գարմին-Շարպ խմբին[5]։ New Balance աջակցում է նաև կանադական թենիսիստ Միլոշ Ռաոնիչին[6]։

Երբ ընկերությունը հայտարարեց 2015 թվականի փետրվարին ֆուտբոլի շուկա դուրս գալու մասին, սկսեց հովանավորել ակումբներ, որոնք նախկինում հովանավորում էր Warrior Sports'-ը, ներառելով Լիվերպուլը, Էմելեկը, Սթոք Սիթին, Պոռտուն, Սևիլյան, Սելտիկը, Բերին[7] և Ռուբինը[8], ազգային հավաքականներ՝ Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքականը և Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական[9][10], նաև այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Վենսան Կոմպանին, Մորուան Ֆելայնին, Թիմ Կեխիլը և Նիկիցա Ելավիչը[11]։

2015 թվականի մարտում ընկերությունը ստորագրեց անձնական գովազդային պայմանագրեր ֆուտբոլային աստղերի հետ, որոնցից են Ահարոն Ռեմզին, Ադնան Յանուզայը, Սամիր Նասրին, Ֆերնանդո Ռեժես, Վենսան Կոմպանին, Խեսուս Նավասը և Մարուան Ֆելայնին[12]։

2017 թվականին ընկերությունը թողարկեց նոր ֆուտբոլային համազգեստ 2017/2018 մրցաշրջանում Լիվերպուլ ՖԱ-ի համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. Global Research Identifier Database — 2015.
  3. Matt Burgan (2013 թ․ դեկտեմբերի 11). «New Balance partners for three more years». Melbourne Football Club. Telstra Media. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «New Balance add Ballance». Sporting Goods Business. Datateam Business Media Limited. 2014 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «New Balance Expands Pro Cycling Sponsorship With Team Garmin-Sharp». New Balance. New Balance. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Milos Raonic Teams Up With New Balance». New Balance official website. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  7. «Celtic confirm kit deal with New Balance». The Scotsman. 2015 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «New Balance - официальный технический партнер ФК «Рубин»». www.rubin-kazan.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. Mendoza, Adrián (2015 թ․ ապրիլի 7). «New Balance vestirá a la Selección de Costa Rica por los próximos ocho años». CRHoy.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  10. Bolvarán, Arturo (2015 թ․ մարտի 30). «New Balance, la nueva marca deportiva de las selecciones de Panamá». RPCTV Panamá. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  11. Badenhausen, Kurt (2015 թ․ փետրվարի 4). «New Balance Challenges Nike And Adidas With Entry Into Global Soccer Market». Forbes. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  12. Inveterate (2015 թ․ մարտի 26). «New Balance: Aaron Ramsey, Nikolos Efimov, Samir Nasri, Jesus Navas, And More Unite For #NBFootball Campaign». Inveterate. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  13. «Компания New Balance показала новую форму «Ливерпуль» сезона 17/18». futurefootballshop.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.