Million Dollar: Business

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Million Dollar: Business
Մորգենշտերնի ստուդիական ալբոմ
Թողարկված2021 մայիսի 28
Ձայնագրված2020-2021
Ժանրհիփ հոփ
Տևողություն28:28
Լեզուռուսերեն
ԼեյբլAtlantic Records Russia

Million Dollar: Business, ռուս ռեփ կատարող և երաժիշտ Մորգենշտերնի հինգերորդ ստուդիական ալբոմը, թողարկված 2021 թվականի մայիսի 28-ին Atlantic Records Russia լեյբլի շրջանակներում։ Մեկ շաբաթ առաջ կատարողը թողարկել է Million Dollar: Happiness ալբոմը[1][2][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը դիլոգիայի տրամաբանական շարունակությունն է, որը սկսվել էր մեկ շաբաթ շուտ թողարկված Million Dollar: Happiness ալբոմից։ Եթե միացնենք թողարկումների շապիկները, կստանաք ռեփերի դիմանկարը՝ կես ծաղրածու, կես հաջողակ գործարար[4]։ Ռեփերի խոսքով՝ այս ալբոմի համար ինքը ստացել է մեկ միլիոն դոլար կանխավճար՝ նույնը, ինչ նախորդի համար[5]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը թողարկումից 25 րոպե հետո հավաքել է առաջին միլիոնը ВКонтакте հարթակում։ Մեկ օր անց լսումների քանակը հասել է ավելի քան 16 միլիոնի[6]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Flow պորտալի խմբագիր Անդրեյ Նեդաշկովսկին նշել է, որ նոր թողարկումն ավելի լուրջ աշխատանք է, քան նախորդ ալբոմը[6].

Եթե նախորդ թողարկումը ներկայացնում էր թրիքսթեր Ալիշերին, ապա այս մեկը Մորգենշտերն հիթմեյքերի ներկայացումն է։ Այստեղ ավելի շատ երգեր կան, որոնք հնարավորություն ունեն տեղ գրավելու չարթերում, սրամիտ պարչլայններ (այո, Մորգենշտերնն ունի դա) և հուկեր։ Երբ խոսում ես այս արտիստի մասին, ավելի լավ է զերծ մնալ նման հայտարարություններից, բայց «Happiness»-ից հետո այս ալբոմը ստեղծում է այնպիսի աշխատանքի տպավորություն, որի վրա շատ են աշխատել

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music[7] և ВКонтакте[8] հարթակների տվյալներով։

# ԱնվանումПродюсер Տևողություն
1. «Olala»  Gredy 2:22
2. «Aristocrat»  Gredy 2:06
3. «Hublot»  Slava Marlow 2:03
4. «Nominalo»  XWinner 2:12
5. «GTA»  Vacemadest 2:07
6. «Скит от @VSBattleVideo»    0:46
7. «Папин танк»  Diamond Style 2:07
8. «Dinero»  Vacemadest 2:38
9. «Мания»  lskander 2:00
10. «Я на таблах»  Onix Beat 2:26
11. «Когда нас отпустит»  Swamiq · Vic Handsome 2:49
12. «Pull Up»  ERROR696 · Blackchain 2:12
13. «Я когда-нибудь уйду»  WizzleGotBeats · Danny Mads 2:40
28:28

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը գրանցվել է ВКонтакте-ի թոփ 10 և համաշխարհային թոփ 10 չարթերում և զբաղեցրել է Spotify-ի համաշխարհային ալբոմների 5-րդ տեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Million Dollar: Business — Моргенштерн выпустит второй альбом за месяц». regnum.ru/ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  2. «Моргенштерн выпустил второй альбом за неделю за миллион долларов». intermedia.ru/ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  3. «Morgenshtern выпустит «Million Dollar: Business» — еще один альбом за «лям баксов»». www.rap.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  4. ««Я когда-нибудь уйду, выведу с лица тату» Моргенштерн выпустил ЕЩЕ один альбом и пригрозил завязать с рэпом. Но только не сегодня». meduza.io/ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  5. «Моргенштерн выпустил альбом Million Dollar: Business. Это уже второй за месяц». kanobu.ru/ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  6. 6,0 6,1 «10 фактов про альбом Моргенштерна "Million Dollar: Business"». https://the-flow.ru/features/10-faktov-pro-business-morgenshterna (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  7. «Альбом «MILLION DOLLAR: BUSINESS» (MORGENSHTERN)» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  8. «MORGENSHTERN — MILLION DOLLAR: BUSINESS 💸 | MORGENSHTERN | ВКонтакте». vk.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.