Mercedes-Benz SLR McLaren

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mercedes-Benz SLR McLaren
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողMercedes-Benz և McLaren Automotive
ԵրկիրԳերմանիա և Անգլիա
Արտադրության տարիներ2003-2009
ՆախորդMercedes-Benz 300 SLR?
ՀաջորդMercedes-Benz SLS AMG, McLaren MP4-12C
ԳործարաններՈՒոքինգ, Սուրրեյ, Անգլիա
Դասսուպերմեքենա
ՍեգմենտS-սեգմենտ
Դիզայն
Թափքի տիպ2-դուռ կուպե, 2-դուռ ռոդսթեր
Դռների քանակ2
Շարժիչներ
Շարժիչ5,4 л V8 M155 ML55, 626 ձիաուժ
Բնութագիր
Անիվային բազա2700 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4656 մմ
Լայնություն1908 մմ
Բարձրություն1261 մմ
Մասսա1693 կգ
Դինամիկ
Առջևի անվահետք1638 մմ
Հետևի անվահետք1569 մմ
Կլիրենս120 մմ
Վառելիքի ծախս20.3լ(քաղաքային պայմաններ)
Առավ. արագություն334 կմ/ժ
Շուկայում
ՆմանFerrari Enzo, Lamborghini Murcielago, Porsche Carrera GT
Բաքի ծավալ97.6 լ
 Mercedes-Benz SLR McLaren Վիքիպահեստում

Mercedes-Benz SLR McLaren(թափքի գաղտնագիրը-C199)-սուպերմեքենա, թողարկված Mercedes-Benz-ի և McLaren Automotive-ի կողմից 2003-ից 2009 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLR McLaren-ի ստեղծումը նեշնչվել է 1955 թվականին արտադրված Mercedes-Benz 300SLR մոդելից, որը հիմնված է եղել W196 F1 մոդելի վրա, որի ճանապարհային տարբերակը ստացել է 300SL Gullwing անվանումը։ Չնայած այս մեքենան հաճախ դասակարգվում է, որպես սուպերմեքենա, համեմատվելով դասի հեղինակավոր ներկայացուցիչների հետ (Porsche Carrera GT, Lamborghini Murcielago և Ferrari Enzo), այնուամենայնիվ հաշվի առնելով ավտոմատ փոխանցման տուփի առկայությունը և այլ յուրահատկություններ նրան կարելի է դասել սուպեր-GT դասին, ինչպես Aston Martin Vanquish-ը և Ferrari 599 GTB։ Արտադրողների նպատակներից մեկը եղել է SLR սուպերմեքենայի և GT դասի միավորումը։ SLR (sport, light, racing)-սպորտային, թեթև, մրցարշավային։ Սա աշխարհում ավտոմատ փոխանցման տուփով ամենաարագ մեքենան է։ Mercedes-ը ասել է, որ առնվազն 7 տարում կթողարկի մեքենայի 3500 օրինակ (1 տարում 500 մեքենա)։ Մեքենայի գինը կազմում է 300000 ֆունտ ստեռլինգ։ 2007 թվականի ամռանը Mercedes-Benz-ը հրաժարվեց SLR McLaren-ի արտադրությունում համագործակցել McLaren-ի հետ։ Հետագայում Mercedes-ը համագործակցել HWA ընկերության հետ, ստեղծելով մեքենաներ, որոնցով կմասնակցեր DTM առաջնությանը։ Նորույթը սպասվում էր 2008 թվականին։ Մինչ այդ SLR McLaren-ի արտադրությունը և ձևափոխությունները շարունակվում էին։ 2007 թվականին ցուցադրվեց ավելի արագ SLR MсLaren 722 Edition 650 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Ամռանը հայտնվեց ևս մի SLR McLaren Roadster բաց թափքով և ծալովի փափուկ տանիքով։ Այն սարքավորված էր 626 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ 2008 թվականին աճուրդի հանվեց վերջին ռոդսթերը, իսկ 2009 թվականին արտադրությունը կասեցվեց։ Փոխարենը արտադրության հանվեց նոր սուպերմեքենա SLS, մշակված Mercedes-ի դուստր թյունինգային ընկերության՝ Mercedes-Benz — AMG-ի կողմից։ McLaren-ը SLR-ի փոխարեն արտադրեց McLaren MP4-12C սուպերմեքենան։

Թափք և շարժիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափքը պատրաստված է կարբոնից։ Միակ հատվածը, որ պատրասված է ալյումինից, շարժիչի շրջանակն է։ Դռները բացվում են վերև և առաջ։ Դռների կառուցվածքը վերցված է մրցարշավային Mercedes-Benz CLK GTR-ից և McLaren F1-ից։ Սպոյլերը ենթարկվում է ինքնակարգավորման։ Շարժիչը V8 մեխանիկական մխոցով է, աշխատանքային ծավալը կազմում է 5,5 լ։ Հզորությունը՝ 626 ձիաուժ, 780 Նյուտոն/մետր պտտող մոմենտ։

Ընթացային տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

0-100 կմ/ժ արագացում-3,8 վայրկյան 0-200 կմ/ժ արագացում-10,2 վայրկյան 0-300 կմ/ժ արագացում-27 վայրկյան 400 մետր-11,5 վայրկյան, 210 կմ/ժ 10000 մետր-20,5 վայրկյան, 250 կմ/ժ արգելակման ճանակարհը 250 կմ/ժ-ից-221 մետր

Ձևափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

722 Edition[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLR McLaren 722 Edition

2006 թվականին ցուցադրվել է նոր մոդել Mercedes-Benz SLR McLaren 722 Edition անվանումով։ 722 թիվը խորհրդանշում է Ստիրլինգ Մոսսի և երկրորդ պիլոտ Դենիս Յենկինսոնի տարած հաղթանակը Mercedes-Benz 300 SLR-ով մեկնարկային 722 համարով (ցույց է տալիս մեկնարկի ժամը՝7։22), Mille Miglia մրցարշավում 1955 թվականին։ «722 Edition»-ում հզորությունը ավելացվել է մինչև 650 ձիաուժ իսկ պտտող մոմենտը՝ մինչև 820 Նյուտոն/մետր (4000 պտույտ/րոպեի դեպքում)։ Առավելագույն արագությունը հասել է մինչև 337 կմ/ժ։ Օգտագործվել են 19 դյույմանոց անվադողեր, ավելի կոշտ կախոցներ ավելի լավ կառավարման համար։ Տեղադրվել են ավելի մեծ տրամագիծ ունեցող առջևի արգելակման կոճղակներ(390 մմ)։ Բարելավվել են ընթացային տվյալները. 0-100 կմ/ժ հասնում է 3,6 վայրկյանում, 0-200կմ/ժ՝ 10,2 վայրկյանում և 0-300 կմ/ժ՝ 27,6 վայրկյանում։ Ինչպես նաև տրվում են սարքավորումներ AMG-ի կողմից։ Գինը այդ դեպքում կազմում է 675000 $։ AMG ընկերությունը հավաստիացնում է, որ դա կլինի աենաարագ SLR-ը պատմության մեջ, առավելագույն արագությունը հասցնելով մինչև 347 կմ/ժ։

722 GT[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLR McLaren 722 GT

722 GT-ն 722 Edition-ի կատարելագործված տարբերակն է։ Մեքենան պատրասված է Ray Mallock Ltd ընկերության կողմից Mercedes-Benz-ի թույլատվությամբ։ Մեքենայի վրա տեղադրվել են սպորտային դիֆֆուզորներ։ Մեքենան թեթևացել է 398 կգ-ով, դառնալով 1300 կգ։ Շարժիչի հզորությունը դարձել է 680 ձիաուժ և պտտող մոմենտը հասել է 830 Նյուտոն/մետրի 1,75 մթնոլորտի պայմաններում։ Թողարկվել է 21 օրինակ, յուրաքանչյուրը 750000 արժողությամբ։ Բոլոր օրինակները նախատեսված են մրցարշավների համար։

Ռոդսթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLR McLaren Roadster

SLR-ի բաց թափքով տարբերակը (թափքի գաղտնագիրը R199) վաճառքում հայտնվեց 2007 թվականի սեպտեմբերին 493000 արժեքով։ Ռոդսթերի վրա տեղադրված է նույն շարժիչը ինչ կուպեի վրա։ Ռոդսթերի զանգվածը ավելացել է 60 կգ-ով, որի պատճառով առավելագույն արագությունը նվազել է հասնելով 332 կմ/ժ-ի։ Ավտոմեքենան ունի ծալովի, փափուկ, էլեկտրական տանիք։ Պաշտոնական տվյալներով սրահի կառուցվածքը թույլ է տալիս վարորդին շփվել ուղևորի հետ նույնիսկ 200 կմ/ժ արագության ժամանակ։ Ռոդսթերը ուղղված է պայքարի պաց տանիքով սուպերմեքենաների դեմ, ինչպիսին է Pagani Zonda F Roadster-ը։ Վերջին ռոդսթերը արտադրվել է 2009 թվականի սկզբին, ոիրց հետո արտադրությունը դադարել է։ Այն վաճառվել է աջուրդով։ Մեքենան ունեցել է յուրահատուկ տեսք։ Այն ներկված է եղել շագանակագույն մետալիկ (Sienna Pearl), իսկ սրահը պատված է եղել Tobacco Brown կաշվով։ Սա միակ SLR-ն է։ Սկզբնական գինը նախատեսվել է 529000 $։ Ամբողջ գումարը տրամադրվել է St. Jude Children's Research Hospital հետազոտական կենտրոնին, որը զբաղվում է երեխաների օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեթոդներ որոնելով։

Roadster 722 S[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLR McLaren Roadster 722S

722 S-ցուցադրվել է փարիզյան ավտոսալոնում 2008 թվականին։ 5,5 լ-անոց շարժիչը զարգացնում է 650 ձիաուժ հզորություն և 820 Նյուտոն/մետր պտտող մոմենտ, որը թույլ է տալիս մեքենային հասնել 100 կմ/ժ-ին 3,7 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ-ին՝ 10,6 վայրկյանում։ Առավելագույն արագությունը կազմում է 335 կմ/ժ։ Ինչպես նաև մեքենան ստացել է 10 մմ-ով ավելի կարճ կախոցներ, թափքում լրացուցիչ կարբոնե էլեմենտներ, հզոր արգելակման համակարգ և 19 դյույմանոց անվադողեր։

SLR McLaren Stirling Moss[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLR McLaren Stirling Moss

2009 թվականի հունվարին Դետրոյթի ավտոսալոնում ներկայացվեց յուրահատուկ սփիդսթեր, ի պատիվ Ստիրլինգ Մոսսի։ Սփիդսթերը (թափքի գաղտնագիրը՝Z199) շարժի է մղում 650 ձիաուժ հզորությամբ, 5,5 լիտրանոց V8 շարժիչը։ Առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ, 0-100կմ/ժ արագությանը հասնում է 3,5 վայրկյանում։ Մեքենայի արտադրությունը սկսվեց 2009 թվականի հունիսին։ Մեքենան թողարկվել է 75 օրինակով, յուրաքանչյուրը 1200000 € արժեքով։

SLR McLaren Edition[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին էսսենի թյունինգային շոուի ժամանակ ներկայացվեց Mercedes-Benz SLR McLaren Edition-ը։ Մեքենայի վր տեղադրված է կարգավորվող կախոցներ և փոփոխված ղեկային կառավարում։ Չհաստատված տվյալներով մեքենան կրելու է 5.4 լիտրանոց V8 շարժիչ, 650 ձիաուժ հզորությամբ, 820 Նյուտոն/մետթ պտտող մոմենտով, որը միացած կլինի 5 աստիճան ավտոմատ փոխանցման տուփին։

Թյունինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mansory[խմբագրել | խմբագրել կոդը]

Mansory թյունինգ-ատելյեի կողմից փոփոխված մոդելը ներկայացվել է 2008 թվականին Ժնևյան ավտոսալոնում։ Անվանվել է Renovatio-ինժեներական փիլիսոփայության արգասիք։ Արդյունքում-ավելի շատ աէրոդինամիկական փոփոխոթյուններ, ինչպես նոր կարբոնե թափք։ Շարժիչը նույնպես ենթարկվել է փոփոխությունների. տեղադրվել է նոր ավելի արդյունավետ տուրբին, օպտիմացվել է շարժիչի կառավարման համակարգը, տեղադրվել է նոր մթնոլորտային կուլեր և ֆիլտր։ Հզորությունը և պտտող մոմենտը ավելացել են հասնելով համապատասխանաբար 700 ձիաուժի և 880 Նյուտոն/մետրի, որի շնորհիվ առավելագույն արագությունը դարձել է 340 կ/ժ, իսկ 0-100 կմ/ժ արագացումը տևում է 3,3 վայրկյան։

Edo Competition[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական թյունինգ-ատելյե Edo Competition-ը ներկայացրեց SLR-ի իր տարբերակը, որը ստացավ 722 Black Arrow անվանումը։ Չնայած 722 թվին, այն ոչ մի կապ չուներ SLR 722 Edition-ի և Mercedes-Benz 300 SLR-ի հետ։ Այդ թիվը ցույց է տալիս շարժիչի հզորությունը՝ 722 ձիաուժ(7100 պտույտ/րոպեի դեպքում)։ բացի այդ պտտող մոմենտը ավելացվել է միչնև 890 Նյուտոն/մետր։ 100 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 345 կմ/ժ։

Wheelsandmore[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Wheelsandmore թյունինգ-ատելյեի մասնագետները աշխարհին աներկայացրեցին, թե ինչպիսի տեսք կունենա Mercedes-Benz SLR McLaren-ը իրենց թյունինգից հետո։ Մեքենան ստացավ 707 Edition անվանումը, որը ցույց է տալիս շարժիչի հզորությունը (707 ձիաուժ)։ Այդ արդյունքին մասնագետները հասել են շնորհիվ կառավարման համակարգի բարելավման և նոր, ավելի մեծ ճնշումով աշխատող տուրբինի։ Այս արդյունքները թույլ են տալիս 1750 կգ կշոռ մեքենային 100 կմ/ժ-ին հասնել 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 345 կմ/ժ։

Ազդեցությունը մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]