«Love Is a Losing Game», բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի երգը նրա երկրորդ և վերջին՝ Back to Black (2006) ստուդիական ալբոմից։ Սա ալբոմի հինգերորդ, ինչպես նաև Ուայնհաուսի կյանքի ընթացքում թողարկված վերջին սինգլն է։ Թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2007 թվականի դեկտեմբերի 10-ին։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին երգը ընդգրկվել է BBC Radio 1-ի երգացանկում։
UK Singles Chart երգը մտել է 2007 թվականին և հասել է 46-րդ հորիզոնական, սակայն, երգչուհու մահից հետո երգը կրկին մտել է չարթ և զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը։ Իտալիայում սինգլը 15 հազար օրինակ վաճառվելով ոսկե հավաստագրում է ստացել[1]։