Los Angeles Convention Center

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեսակմարզադաշտ և կոնֆերանսների կենտրոն
ՄարզաձևԹաեքվոնդո
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԿալիֆոռնիա
Հիմնադրված է1971
Բացված1971
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Լոս-Անջելյան կոնֆերանս-կենտրոն (անգլ.՝ Los Angeles Convention Center), կոնֆերանս կենտրոն, տեղակայված է Լոս-Անջելեսի հարավ-արևմուտյան շրջանում։ Այստեղ են անցնում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Լոս-Անջելեսյան ավտոսրահի ցուցադրությունը, Anime Expo, ինչպես նաև Electronic Entertainment Expo ցուցահանդեսը, որը ավելի հայտնի է ինչպես E3:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆերանս կենտրոնը նախագծվել է ճարտարապետ Չարլզ Լակմոնի կողմից և բացվել է 1971 թվականին և ընդլայնվել 1981, 1993 և 1997 թվականներին[2]։ Սկզբնական շրջանում այն ունեցել է ուղղանկյուն տեսք, և գտնվել է Pico Boulevard և 11-րդ փողոցների միջև։ Կենտրոնի հյուսիս-արևմտյան հատվածը տեղափոխվել է 1997 թվականին, որպեսզի տեղ ազատվի Սթեյփլս սենթրի համար։ Կոնֆերանս-կենտրոնը կառուցված է կանաչ հայելիներ սպիտակ մետաղակ շրջանակերով, որոնք հիմնականում տեղադրված են Պիկոի հարավային մասում, և մշակվել են ճարտարապետ Ջեյմս Ինգո Ֆրիդի կողմից[3]։ Կենտրոնի առաջնամասը հայտնի է ինչպես Գիլբերտ Լինդսի Պլազա։ «Մեծ 9-րդ շրջանի կայսեր» հիշատակը հարգող հուշարձանը բացվել է 1995 թվականին։

1995 թվականին բացվել է 3 մետր բարձրություն ունեցող, «9-րդ շրջանի Մեծ կայսեր» հիշատակը հավերժացնող արձանը[4]։ Ֆիգերոն փողոցի և կենտրոնի միջև գտնվող շրջանը նաև կոչված է խորհրդական Լինդսի պատվին։ 1983 թվականի մարտի 1-ի տորնադոն վնասեց կենտրոնի տանիքը և առաջին աստիճանի վահանակը։ Շենքի վերականգնումը և տեղադրված նոր գրությունը կոնտրոնի համար արժեցավ 3 միլլիոն դոլլար[5]։

2008 թվականի սեպտեմբերի 15-ին կոնֆերանս կենտրոնը դարձավ առաջինը ԱՄՆ-ի և Լոս-Անջելեսի առաջին շենքը իր տարիքով և չափերով։

2013 թվականին Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկեցին և որոշեցին, որ կենտրոնը պետք է ղեկավարվի Anschutz Entertainment Group-ը[6]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնում է տեղի ունենում ամենամյա այնպիսի միջոցառումներ, ինչպիսն են օրինակ՝ Los Angeles Auto Show, Abilities Expo, Anime Expo և տեսախաղերի ասպարեզում ավելի հայտնի Electronic Entertainment Expo-ն, ավելի հայտնի ինչպես՝ E3։

Գրեմմի շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար կենտրոնում են անցնում ամենամյա Գրէմմի մրցանակաբաշխության որոշ միջոցառումներ։ Սկսած 2005 թվականից կոնֆերանս-կենտրոնում է անց կացվում «Տարվա մարդ MusiCares» շնորհանդեսը, որը անց է կացվում Գրեմմի մրցանակաբաշխությունից երկու շաբաթ առաջ[7]։

Մինչև 2013 թվականը այստեղ են կայացել նաև Գրեմմի մրցանակաբաշխության հուռստահեռարձակումները, սակայն այն տեղափոխվեց Nokia Theatre[8]։

2028 թվականի ամառային օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2028 թվականի ամառային օլիպիական խաղերի ընթացքում կենտրոնում կայանելու են 6 տարբեր սպորտաձևերի առաջնություններ՝ կանացի բասկետբոլի խաղեր, բռնցքամարտ, սուսերամարտ, սեղանի թենիս և խոչնդոտներով հեծանվավազք[9]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ կոնֆերանս կենտրոներից մեկը ունենալով՝ 67 000 մ² ներկայացման հրապարակ, 13 700 մ² կոնֆերանսի համար նախատեսված սրահներ և 182 000 մ² կայանման համար նախատեսված հրապարակ և 229 տեղանոց թատրոն[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. Angels Walk LA - Figueroa, Self-guided Historic Trails, Angeles Walk LA, 2006
  4. Larry Gordon, Monument in the Image of 'the Emperor' - Tribute: A huge artwork honors the late Gilbert Lindsay, who was a powerful player on the City Council for 27 years Արխիվացված 2012-10-13 Wayback Machine, Los Angeles Times, March 31, 1995
  5. Gary Hart, The Los Angeles, California, Tornado of March 1, 1983, National Research Council (U.S.). Committee on Natural Disasters, National Research Council (U.S.)
  6. Saillant, Catherine (2013 թ․ հունիսի 26). «L.A. votes to let AEG run Convention Center» – via LA Times.
  7. https://www.grammy.com/musicares/news/dolly-parton-be-honored-2019-musicares-person-year
  8. «Grammys 2013: Pre-telecast to stream live from Nokia Theatre». The Los Angeles Times. Tribune Company. 2013 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Welcome to the official site of the Los Angeles Convention Center Արխիվացված 2008-03-02 Wayback Machine