Jealousy, Jealousy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Jealousy, Jealousy»
Օլիվիա Ռոդրիգոի երգը
Ժանրալտերնատիվ ռոք
Տևողություն173 վայրկյան
ԼեյբլGeffen Records
ՀեղինակՕլիվիա Ռոդրիգո
ՊրոդյուսերԴեն Նիգրո

«Jealousy, Jealousy», երգ՝ գրված ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Օլիվիա Ռոդրիգոյի կողմից։ Սա նրա «Sour» ստուդիական ալբոմի 9-րդ երգն է, որը թողարկվել է 2021 թվականի մայիսի 21-ին «Geffen Records» լեյբլի հետ միասին։ երգը գրել են Ռոդրիգոն և Դեն Նիգրոն, իսկ պրոդյուսերն է Նիգրոն[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլի 13-ին Օլիվիա Ռոդրիգոն սոցիալական ցանցերում հրապարակել է «Sour» ալբոմի ամբողջական երգացանկը, մատնանշելով «Jealousy, Jealousy»-ին՝ որպես ալբոմի 9-րդ երգ, որը թողարկվելու էր 2021 թվականի մայիսի 21-ին[2]։ 2021 թվականի մայիսի 19-ին «Nylon» ամսագրին տված հարցազրույցում Ռոդրիգոն ասաց, որ «Jealousy, Jealousy»-ին ալբոմի համար ձայնագրած առաջին երգերից էր, և, որ դրա գրելու ժամանակ նա շատ տարված էր սոցիալական կայքերով` ասելով, որ նա չէր զգում, որ իր կյանքն ավելի խորն էր, քան Ինստագրամը։ Ռոդրիգոն ընդգծել է նաև «Jealousy, Jealousy»-ի ձայնային կոմպոնենտի «Sour»-ում ընդգրկվելու հիմնական պատճառը՝ նշելով երգի կամուրջում դաշնամուրային տարրը որպես գալարուն, ատոնալ և քաոսային[3]։

Երգը նկարագրվել է որպես «The Kills» ռոք խմբի ոճով գալարուն և ալտերնատիվ ռոքի պոռթկում՝ «քաջ բասային մասերով և ռոյալով»[4][5]։ Փոլ Լարիշը գրել է, որ երգչուհին հասկանում է սոցիալական կայքերի անվերջանալի, թունավոր շրջապտույտը. «Գոյություն չունեցող հոգեկան մրցակցության մեջ անծանոթները դառնում են խաղային տարրեր նրա համար, թե ով կկարողանա կյանքը բարելավել կայքում, և Ռոդրիգոն չի կարողանում դադարել խաղալ։ Նա գիտի, որ ամենն անիրական է, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է պարտվել»[6]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Pitchfork» հրատարակչությունից Օլիվիա Հորնը «Jealousy, Jealousy»-ին համարել է «Sour»-ը աշխուժացնող երգերից մեկը, համեմատելով այն, որ նա նկարագրել է այն որպես «ալտերնատիվ ռոքի պոռթկում»[5]։ Insider-ի համար նախատեսված հոդվածում Քալլի Ալհրիմն նշել է, որ «Jealousy, Jealousy»-ի վրա կամուրջը ալբոմի 3 լավագույններից էր՝ «Drivers License»-ի և «Deja Vu»-ի շարքերում, ասելով, որ նա «ալեկոծվում և թրթռում է, ինչպես օվկիանոսը, հիստերիկա սարքում»։ Քորթնի Լարոկկան հայտարարել է, որ «Jealousy, Jealousy»-ի վրա ազդել են Ֆիոնա Էփլը և Լորդը, գրելով, որ «կամուրջի վրայի ալտերնատիվ դաշնամուրը կարելի էր միանգամից վերցնել 90-ականներից», իսկ կրկներգը հնչում է Լորդի մինի-ալբոմ «The Love Club»-ի տներին նման[7]։ Քրիս Դևիլը՝ «Stereogum»-ից, երգը համարել է «արտահայտումը անընդհատ համեմատության և իր նկատմամբ համընդհանուր ատելության՝ բնորոշ սոցիալական կայքերի դարաշրջանում հասունացմանը», ենթադրելով, որ «Jealousy, Jealousy»-ին սկսվում է Բիլի Այլիշի ոճով, սակայն դառնում է նման 90-ականների կոշտ փոփ ռքին»[8]։

Առևտրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Jealousy, Jealousy» հայտնվել է «Billboard Hot 100»-ի 24-րդ տողում, «Global 200»-ի 19-չդ տողում և մտել է Ավստրալիայի և Կանադայի թոփ- 40

Ձայնագրության անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Sour» ալբոմի նշումների[9]։

  • Օլիվիա Ռոդրիգո — վոկալ, բեք վոկալ, հեղինակ
  • Դեն Նիգրո — հեղինակ, բեք վոկալ, պրոդյոսերություն, ձայնագրում, ակուստիկ կիթառ, բաս, դաշնամուր, հարվածայինի ծրագրավորում, էլեկտրակիթառ, սինթեզատոր
  • Jam City — լրացուցիչ պրոդյուսերություն, հարվածայինի ծրագրավորում, սինթեզատոր
  • Քեյսի Սմիթ — հեղինակ
  • Դեն Վիաֆոր — ձայնային ինժեներ
  • Քրիս Քայշ — հարվածայինի ծրագրավորում
  • Ժասմին Չեն — հարվածայինի ծրագրավորում

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2021) Ամենաբարձր դիրք
Ավստրալիա ARIA[10] 22
Կանադա (Canadian Hot 100)[11] 21
Աշխարհ (Global 200, Billboard)[12] 19
Պորտուգալիա (AFP)[13] 32
ԱՄՆ (Billboard Hot 100)[14] 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stewart, Allison. «Olivia Rodrigo's 'Sour' is a world-beating breakup album on a jagged little path to greatness». The Washington Post. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  2. Skinner, Tom (2021 թ․ ապրիլի 13). «Olivia Rodrigo reveals tracklist and artwork for debut album 'Sour'». NME. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  3. Sherman, Maria (2021 թ․ մայիսի 19). «Say What You Want About Olivia Rodrigo». Nylon. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  4. Johnston, Maura (2021 թ․ մայիսի 21). «Sour review: Olivia Rodrigo's debut album hints at an even brighter future». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  5. 5,0 5,1 Horn, Olivia (2021 թ․ մայիսի 21). «Olivia Rodrigo: SOUR Album Review». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  6. Paul, Larisha (2021 թ․ մայիսի 21). «Every Song Ranked on Olivia Rodrigo's 'Sour': Critic's Picks». Billboard. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  7. Ahlgrim, Callie; Larocca, Courteney (2021 թ․ մայիսի 21). «If you're not blasting Olivia Rodrigo's 'Sour' right now, you're on the wrong side of history». Insider.
  8. Deville, Chris (2021 թ․ մայիսի 21). «Premature Evaluation: Olivia Rodrigo Sour». Stereogum. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  9. Sour (liner notes). Olivia Rodrigo. Geffen Records. 2021. 00602438077441.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  10. Australian-charts.com — Olivia Rodrigo — Jealousy, Jealousy. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  11. «Billboard Canadian Hot 100 Chart: June 5, 2021». Billboard. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  12. «Global 200 Chart». Billboard. 2021 թ․ հունիսի 5. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  13. "Portuguesecharts.com – Olivia Rodrigo – Jealousy, Jealousy". AFP Top 100 Singles.
  14. @billboardcharts (June 1, 2021). «All 11 songs from @Olivia_Rodrigo's 'Sour' land in the top 30 of this week's #Hot100...» (Թվիթ). Վերցված է June 10, 2021-ին – via Թվիթթեր.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]