Hayways (Հայվեյզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hayways
Հիմնադրվել է2019
ԿենտրոններԶվարթնոց միջազգային օդանավակայան
ԳլխամասԵրևան
hayways.aero

Hayways ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ։ Ընկերության բիզնես հիմնական ուղղությունը 2024 թվականին օդային բեռնափոխադրումներ իրականացնելն է[1]։

Պատմություն

2023 թվականի նոյեմբերի 11-ին Hayways-ը սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխեց Boing 737-400 բեռնափոխադրող ինքնաթիռը[2], որը «Զվարթնոց» էր ժամանել բրիտանական «East Midlands» օդանավակայանից[3]։

Hayways-ի գլխավոր նպատակը բեռնափոխադրումներով զբաղվելն է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ հարևան երկրներում ու տարածաշրջաններում։

Ավիապարկ

Ընթացիկ ավիապարկ

Ինքնաթիռի տեսակ Քանակ Ձեռքբերման տարեթիվ
Boing 737-400 1 2023

Աղբյուրներ

  1. «Հայկական «Հայվեյզը» ցանկանում է մտնել օդային բեռնափոխադրումների շուկա».
  2. ««Հայվեյզը» Երեւան է տեղափոխել իր առաջին սեփական օդանավը».
  3. «Armenia's Hayways takes first B737-400(F)».

Արտաքին հղումներ