Emulex-ի խաբեություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Emulex-ի խաբեություն (անգլ.՝ Emulex hoax), արժեթղթերի խարդախության դեպք, որը 2000 թվականի օգոստոսի 24-ին կատարել է 23-ամյա Մարկ Ջեքոբը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի հաղորդագրությունների տարածման Internet Wire ծառայության նախկին աշխատակից Մարկ Ջեքոբը գրեթե 100․000 դոլարի վնաս էր կրել օպտիկամանրաթելային սարքավորումներ արտադրող Emulex Corporation ընկերության բաժնետոմսերի կարճ վաճառքի արդյունքում[2]։ Կորուստները վերականգնելու համար Ջեքոբը կեղծ հաղորդագրություն էր գրել, որում նշել էր, որ Emulex-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել, և ընկերությունը վերանայում է իր եռամսյակային եկամուտը շահույթից վնասի[3]։ Այնուհետև Մարկ Ջեքոբն այն ուղարկել է Internet Wire-ին՝ ներկայանալով որպես Emulex-ի հրապարակագիր[4]։

Հաջորդ առավոտ կեղծ հաղորդագրությունը տարածել են Bloomberg հեռուստաընկերությունը և այլ լրատվականներ։ Առավոտյան առևտրի ընդամենը 16 րոպեի ընթացքում Emulex-ի բաժնետոմսերի գինը ՆԱՍԴԱՔ ֆոնդային բորսայում $103,94-ից իջել է մինչև $43,00՝ կորցնելով $2,2 մլրդ շուկայական կապիտալիզացիա[3]։

Մամուլի հաղորդագրությունը բաժնետոմսերի խարդախ, «կարճ և խեղաթյուրված» շահարկում էր։ Bloomberg-ը վերցրել է Ջեքոբի կեղծ հաղորդագրությունը առավոտյան ժամը 10:13-ի սահմաններում, հենց այն ժամանակ, երբ Emulex-ը, որի կենտրոնակայանը Կալիֆոռնիայում է, բացել է իր դռները, և բաժնետոմսերի գինն ընկել է 62%-ով, մինչև Emulex-ը հայտնաբերել է կեղծ հաղորդագրությունը և դիմել Արժեթղթերի դիլերների ազգային ասոցիացիային՝ պահանջելով դադարեցնել առևտուրը, ինչը է արվել է առավոտյան 10:29-ին[5]։ Երբ հաղորդագրությունը վերջնականապես հերքվել է, Emulex-ի առևտուրը վերսկսվել է, և բաժնետոմսի գինը գրեթե անմիջապես վերականգնվել է և փակվել է $105,75-ով[3]։

Հետաքննությունների դաշնային բյուրոն այդ թողարկումը կապել է Մարկ Ջեքոբի հետ, որն ավելի քան 240․000 դոլարի շահույթ է ստացել՝ կատարելով բաժնետոմսերի կարճ վաճառք[2]։ Ջեյքոբը մեղավոր է ճանաչվել[2] և դատապարտվել 44 ամսվա ազատազրկման[1]՝ զրկվելով շահույթից և որպես տուգանք վճարելով 103․000 ԱՄՆ դոլար։ Ջեյքոբի խարդախությունը Emulex-ի բաժնետերերին արժեցել է գրեթե 110 միլիոն դոլար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Emulex hoaxster sentenced to 44 months». tribunedigital-chicagotribune (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Berenson, Alex (2000 թ․ դեկտեմբերի 29). «Guilty Plea Is Set in Internet Hoax Case Involving Emulex». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 "Defendant in Emulex Hoax Sentenced": Securities and Exchange Commission, Litigation Release No. 17094, August 8, 2001.
  4. Irwin, Neil (2000 թ․ օգոստոսի 26). «Emulex Shares Plummet After Hoax». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Broadhead, Rick (2011 թ․ մայիսի 13). Dear Valued Customer: You Are a Loser: And Over 100 Other Embarrassing and Funny Stories of Technology Gone Mad (անգլերեն). Andrews McMeel Publishing. ISBN 9781449413125.