Կոմյունիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմյունիկե (ֆր.՝ communique, լատին․՝ communico հաղորդում եմ), պաշտոնական հաղորդում միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի բանակցությունների արդյունքների, երկրի ներքին իրադարձությունների (կոնֆերանսներ, խորհրդակցություններ, որոշումներ), ռազմական գործողությունների ըևթացքի մասին։

Միջազգային հարաբերություններում կարող է դրսևորվել որպես միակողմանի ակտ կամ ընդգրկել պայմանադիր կողմերի համատեղ հայտարարությունը, ինչպես դրական արդյունքների, այնպես էլ տարաձայնությունների վերաբերյալ։ Կոմյունիկեն միջազգային պայմանագիր չէ, չնայած կողմերը կարող են ճանաչել այն որպես այդպիսին։ Եթե կոմյունիկեն ընդգրկում է համաձայնության տեքստը, պաշտոնական այլ ձևի բացակայության դեպքում, ճանաչվում է որպես միջազգային պայմանագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 544