Boomstarter

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
boomstarter.ru(ռուս.)
Տեսակcrowdfunding platform?
Երկիր Ռուսաստան
Շտաբ կայանՄոսկվա, Ռուսաստան
Բացվածօգոստոսի 21, 2012[1]

Boomstarter, քրաուդֆանդինգային պլատֆորմ, որը նախատեսված է այն մշակութային, տեխնիկական, սոցալիական և բիզնես նախագծերը ֆինասնսավորման համար, որոնք ունեն վերջնական նպատակ։ Համարվում է Kickstarter-ի անալոգային տարբերակը[2][3]։ Boomstarter-ը ֆինասավորում է տարատեսակ նախագծեր, ինչպիսին են օրինակ՝ ֆիլմերի ստեղծումը, տխնոլոգիաների, երգերի և տեսախաղերի հրապարակումը և այն։

Boomstarter-ը համարվում է առաջին և խոշոր պլատֆորմը ռուսական շուկայում, ինչպես նաև բիզնես նախագծերի լիդերն է Արևմտյան Եվրոպայում։

Boomstarter-ը պաշտոնապես թողարկվել է 2012 թվականի օգոստոսի 21-ին։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Մոսկվայում։ 2012 թվականին ընկերությունը ճանաչվել է ինչպես «Տարվա ստարտ ափ»[4]։

Աշխատանքի սկզբմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Boomstarter-ը օգտագործելով քրաուդֆնադիգային մոլելը օգնում է մշակութային և տեխնոլոգիական նախագծերի հեղինակներին, հավաքել ֆինասնական միջոցներ, իրենց նախագծերի իրականացման համար։ Ֆինասնավորում ստանալու համար անհրաժեշտ է կայքում տեղադրել նախագծի բնութագիրը, անհրաժեշտ միջոցների մինիմալ քանակը, որը անհարաժեշտ է հավաքել և նշել վերջնաժամկետ։ Եթե գումարի հավաքումը ունենում է անհաջող ավարտ, գումարը վերադարձվում է հովանավորներին[5]։

Boomstarter վերցնում է 5000 ռուբլի միջորդավճար, իսկ վճարային համակարգրի պահում են 3,5 % և ևս 13 % գանձվում է ինչպես եկամտահարկ, եթե նախագիծը տեղադրված է ֆիզիկական անձի կողմից[6]։

Նախագիծը Boomstarter-ում տեղադրելուց հետո, հեղինակը պահպանում է սեփականության ողջ իրավունքները, սակայն դրա հետ մեկ տեղ նախագիծը դառնում է հանրահասնելի, և անգամ ֆինանսավորման ավարտից հետո, տվյալները չեն ջնջվում։

Նախագծերի ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքում կա ավելի քան 20 կատեգորիաներ նախատեսված նախագծերի համար՝ բիզնես, տեխնոլոգիաներ, հանրային, դիզային, սնունդ, խաղեր, հրատարակչություն, արվեստ, նորաձևություն, երաժշտություն, թատրոն, ֆիլմեր և տեսանյութեր, լուսանկարչություն, և այն։

Մասնակցության հասանելիություն են սանում այն նախագծերը, որոնք ունեն ապրանքանիշ և հստակ նպատակ։ Եթե դուք ստեղծում եք նոր ապրանքանիշ, ցանկալի է ունենալ պատարստի նմուշ։ Բիզնեսի սկսումը կամ բացումը նույնպես գաղափար է նախագծի համար։

Boomstarter-ը չի թույլատրում տեղադրել նախագծեր, որոնք կարող են խախտել ռուսական օրենքները՝ առանձին մարդկանց բուժումը, կրթաթոշակի ստացումը և այլն։

Գործունեության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսից ավելի քան 2000 նախագծեր, հավաքել են 410 000 000 ռուբլուց ավել գումար։ Ամենահայտնի կատեգորիաներից են՝ բիզնեսը, տեխնոլոգիաները, ֆիլմերը և տեսանյութերը, գրքերը, խաղերը, դիզայնը, հանրայինը և այն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://boomstarter.ru/blog/3
  2. «W.K.? попросили у поклонников денег на запись нового альбома». Lenta.ru. 2012 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  3. Мария Горбачёва (2012 թ․ սեպտեմբերի 14). «Стартап-линч: BoomStarter. Есть ли рынок для краудфандинга?». Slon.ru. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  4. «Объявлены лауреаты премии «Стартап года» 2012». Полит.ру. 2012 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  5. Римма Авшалумова (11.04.2014). «Как краудфандинг работает в России». Ведомости. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  6. Авторам — Boomstarter

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]