American Twilight

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
American Twilight
Crime and the City Solution-ի
Թողարկված2013 թվականի մարտի 26
Ժանրփանկ-բլյուզ, փոթ-փանկ
Տևողություն41:03
ԼեյբլMute Records
Crime and the City Solution-ի ալբոմների ժամանակագրություն
Paradise Discotheque

(1990)

American Twilight

(2013)

American Twilight, Crime and the City Solution խմբի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2013 թվականին։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

American Twilight-ը դարձավ խմբի առաջին ալբոմը 23 տարի տևած լռությունից հետո[1]։ Խումբը, որ առաջ տեղակայված էր Մելբուռնում, Լոնդոնում և Բեռլինում, տեղափոխվեց Դետրոյթ՝ քաղաք, որ խորհրդանշում էր արևմտյան աշխարհի և ամերիկյան երազանքի անկումը։ Հենց այստեղ Crime and the City Solution խմբի լիդերը՝ ավստրալիացի երաժիշտ Սայմոն Բոնին, ոգեշնչություն գտավ հին խմբի հետ նոր ալբոմ ձայնագրելու համար։ Բոնին ամերիկյան մշակույթը ինքնատիպ ուղենիշ է համարում բոլոր ավստրալիացիների համար, իսկ Դետրոյթը համեմատում հետպատերազմական Բեռլինի հետ[2]։

Ձայնասկավառակի աշխատանքներում մասնակցություն ունեցան Einstürzende Neubauten խմբի անդամ Ալեքսանդր Հակեն և Բրոնուին Ադամսը, ինչպես նաև 5 այլ մասնակիցներ, այդ թվում՝ ամերիկացի երգչուհի Դենիլա դե Պիկիոտոն։

2013 թվականի մարտի 26-ին խումբը ներկայացրեց American Twilight ալբոմ-էլեգիան ամերիկյան երազանքի մասին և միֆային Ամերիկայի մասին, որը ապրում է մարդկանց մտքում, սակայն գոյություն չունի իրականում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական քննադատները ալբոմը դիմավորել են մեծ բարեհաճությամբ։ «Drowned in Sound» էլեկտրոնային թերթի հիմնադիր Ալեքս Սնակսը American Twilight-ը գնահատել է 7 աստղով 10 հնարավորից՝ նշելով մեղեդիները, որ հարուստ են դետալներով, երաժշտական գաղափարներով, մտածված վոկալային գործիքավորմամբ և արտահայտիչ բառերով[3]։ PopMatters ամսագրի խմբագիր Զակ Շոնֆիլդը նույնպես ալբոմը գնահատել է 7 աստղով 10 հնարավորից՝ գրելով, որ Crime and the City Solution-ն անկասկած ձայնագրվել է ոչ թե առևտրական տեսանկյունից, այլ ուղղակի նրա համար, որ նրանք պետք է անեին դա[4]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Goddess»   3:50
2. «My Love Takes Me There»   4:10
3. «Riven Man»   4:33
4. «Domina»   6:48
5. «The Colonel (Doesn’t Call Anymore)»   6:31
6. «Beyond Good and Evil»   4:09
7. «American Twilight»   5:19
8. «Streets of West Memphis»   5:49

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սայմոն Բոնի՝ վոկալ
  • Ալեքսանդր Հակե՝ կիթառ, բեք վոկալ
  • Դևիդ Յուջին Էդվարդս՝ կիթառ, բեք վոկալ
  • Տրոյ Գրեգորի՝ բաս կիթառ, թավ ջութակ, բեք վոկալ
  • Բրոնուին Ադամս՝ ջութակ, բեք վոկալ
  • Դենիելա դե Պիկիոտո՝ տավիղ, բեք վոկալ
  • Մետյու Սմիթ՝ ստեղնաշարային գործիքներ, բեք վոկալ
  • Ջիմ Ուայթ՝ հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. mute.com
  2. «Հարցազրույց Crime and the City Solution-ի հետ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Snax, Alex». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  4. popmatters