4L (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4L
Բնօրինակ անունկորեերեն՝ 포엘
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2014 (2014)–այժմ (այժմ)
ԼեյբլJade Contents Media
Կայքjcment.co.kr
Անդամներ
Չանի
Ջեյ Նա
Ջայոն
Նախկին անդամներ
Յե Սըլ

«4L» (կորեերեն՝ 포엘, Four Ladies բառակապակցության հապավում), հարավկորեական կանացի խումբ, որը կազմված է չորս անդամներից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ առաջնելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 28-ին Jade Contents Media-ն թողարկել է «Move» երգի առաջին թիզերը։ Տեսահոլովակը, ներառելով միասեռական հարաբերությունների թեման, մեծ ուշադրության է արժանանում[1]։ Եվս երկու պրովոկացիոն թիզերներից ու վրդովված արձագանքներից հետո ընկերությունը հայտարարել է․ «Մեր ռազմավարությունը սեքսուալության բաց ցուցադրումն է։ Լուսանկարները միայն այսբերգի գագաթն են»[2]։

2014։ Առաջնելույթ «Move» երգով[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 1-ին խումբը թողարկել է «Move» երգի ամբողջական տեսահոլովակը, որը հասել է 1 միլիոն դիտում ցուցանիշին ընդամենը 4 օր անց[3], իսկ 2 միլիոնի նշագիծն այն հատել է օգոստոսի 7-ին։ Նրանց Յութուբյան պաշտոնական ալիքը հավաքել է 6 միլիոն դիտում մեկ շաբաթ անց[4][5], որը մեծ ցուցանիշ է սկսնակ պրոդյուսերական գործակալության առաջին խմբի համար։ «Move»-ը գրավել է հինգերորդ հորիզոնականն ըստ Յութուբում ամենահայտնի կորեերեն տեսահոլովակների, առաջ անցնելով այնպիսի հայտնի խմբերից, որոնցից են Kara-ն, Secret-ը և Sistar-ը[6]։ Սինգլը կորեական կայքերում հասանելի է դարձել օգոստոսի 4-ից, նույն շաբաթվա ընթացքում հայտնվել է «Gaon Social Chart» հիթ-շքերթի 4-րդ հորիզոնականում, հավաքելով 41 479 միավոր[7]։

Կոնցեպտային լուսանկարները թողարկվել են այն բանից հետո, երբ խմբի Ֆեյսբուքյան էջը գրանցել է 10 000 հավանում[8], իսկ Daum պորտալի ֆան-կաֆեն հավաքել է 1 000 մասնակից[9]։ Խումբը հայտարարել է, որ հաջորդ գլխավոր երգի համար ընտրվել է ավելի համեստ կոնցեպտ[10]։ «Move» երգը հիմնականում առաջխաղացում է ունեցել տեղական և համալսարանական միջոցառումների ժամանակ, սկսված Չանսուում օգոստոսի 29-ին կայացած միջոցառումից[11], որտեղ բացի այդ երգը (այլ հագուստով ու խորեոգրաֆիայով), խումբը կատարել է Լի Մուն Սեի «Flaming Sunset» ստեղծագործությունը։ Նրանց միակ ելույթը հեռուստատեսությամբ կայացել է սեպտեմբերի 14-ին SBS հեռուստաընկերության Inkigayo հաղորդման ժամանակ[12]։

4L-ը դարձել է միակ կանացի խումբը, որը ներկա է գտնվել 2014 թվականին Մանիլայում անցկացվող «KNation Music Showcase»-ին[13][14], որտեղ նրանք կատարել են հինգ երգեր․ «Move»-ը, Ջենիֆեր Լոպեսի «On the Floor»-ը, PSY-ի «Gangnam Style»-ը և «Gentleman»-ը, ինչպես նաև «Flaming Sunset»-ը։

2015։ Մեկ մասնակից պակաս[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը, հայտնի է դարձել, որ Յե Սըլը լքել է խումբը։ Աղջիկը դուրս է եկել սեփական ցանկությամբ, ասելով, որ չի ուզում հայտնի դառնալ սեքսուալ կոնցեպտների օգնությամբ։ Դրանից հետո նա թողարկել է իր «May be I Love You» երգը։

Ներկա պահին խմբի և Յե Սըլի գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ անուն Բեմական անուն
Ռոմանականացում Հանգըլ Հայերեն
Park Chan-hee 박찬희 Պակ Չան Հի Չանի
Kang Ye-won 강예원 Կանգ Յե Վոն Յե Սըլ (նախկին անդամ)
Jung Jin-hwa 정진화 Ջոնգ Ջին Հվա Ջեյ Նա
Yoo Ja-young 유자영 Յու Ջա Յոնգ Ջայոն

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Move» (2014)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Տևողություն Տեսահոլովակ
2014 «Move» 4:06 «Move»

Մասնակցություն հեռուստահաղորդումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Հեռուստաընկերություն Ծանոթագրություն
2014 Chart Folio ETN Հյուրեր; 2014 թվականի օգոստոսի 15-ի թողարկում

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Միջոցառում Անվանակարգ Ստացող Արդյունք
2014 So-Loved Awards[15] Նորեկներ (կանացի խումբ) 4L Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allkpop (2014 թ․ հուլիսի 29). «Girl group 4L release lesbian couple themed MV teaser for 'Move'». Dong-a Ilbo. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  2. Allkpop (2014 թ․ հուլիսի 31). «4L (Four Ladies)'s agency responds to controversy over the girls' sexy teasers». Dong-a Ilbo. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  3. 中 네티즌, 포엘의 선정적인 안무에 관심 '후끈' [4L's Sexual Choreography Creates a "Stir" Of Interest Among Chinese Netizens] (Korean). Sports Seoul. 2014 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Opinion։ Why New "Inkigayo" Rulings on 19+ Music Videos Will Not Work». 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  5. ‘파격 무대’ 포엘 "너무 센 콘셉트? 우리도 당황했죠" [Four Ladies' "cheap stage" concept is "too much? We were confused, too."] (Korean). 2014 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «[M+내 맘대로 어워드…'8월'③] 뮤비부문, 굳건한 팬덤의 SM…상위 휩쓸어» [[M+ Awards August] MV section, thanks to the strong fanbase, SM Entertainment... rules the top] (Korean). 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Gaon Chart releases chart rankings for August 3 - August 9». 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Four Ladies (2014 թ․ օգոստոսի 4). «Release of the photo conceps with 10,000 likes on their Facebook».
  9. Four Ladies (2014 թ․ օգոստոսի 6). «Release of the photo conceps with 1,000 members on their fancafe».
  10. ‘역대 최강 노출’ 포엘, 얌전한 데뷔로 노선 변경 [4L Changes Route By Making A Modest Debut] (Korean). 2014 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «2014 제8회 장수 한우랑 사과랑 축제 개막식 초대가수 /울라라세션, 타이니지, 포엘 등» (Korean). 2014 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Super Junior takes home #1 on SBS Inkigayo + performances from 2PM, T-ara, TEEN TOP & more». 2014 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. KPOP and Culture Fest (2014 թ․ օգոստոսի 12). «The official line up of Idol Groups for #KNATION5 on October 5, 2014 (Sunday) Halls 3 & 4 Smx Convention Center Mall of Asia».
  14. «KNATION Music Showcase: UKISS, BIGSTAR, M.Pire & 4L». Hello Kpop. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «So-Loved Awards 2014 :: Results: Newcomer Female». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]