2024 թվականին մահացածների ցանկ
Այս ցանկը պարունակում է այն անձանց ցուցակը, որոնք համապատասխանում են սահմանված նշանակալիության չափանիշներին (տես՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)), ովքեր մահացել են 2024 թվականին։
Մահվան պատճառը նշվում է միայն բացառիկ դեպքերում (սպանություն, ինքնասպանություն, ճանապարհատրանսպորտային պատահար կամ դժբախտ պատահար)։ Մնացած դեպքերում դա չի նշվում։
Տվյալները ընթացիկ ամսվա ցանկին փոխանցվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ օրը։
Տես նաև՝ «2024 թվականի մահեր» կատեգորիան։
Ապրիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
ապրիլի 25[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուլեյմանովա Էլմիրա (93), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան (2002-2019), քիմիական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1981)[1]։
ապրիլի 24[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննիսյան Նիկոլայ (93), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006)[2]։
ապրիլի 21[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոգդանյան Արա (80), հայ երաժիշտ, ջութակահար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սոֆիայի միջազգային մրցույթի հաղթող (Բուլղարիա, 1968), Ռուսաստանի կատարողական արվեստի հիմնադրամի մրցանակի դափնեկիր (2003-2005)[3]։
ապրիլի 19[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կազիմիրով Վլադիմիր (94), խորհրդային և ռուս դիվանագետ, պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2014)[4]։
ապրիլի 13[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դվորակովսկա Ջոաննա (45), լեհ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (1997), տղամարդկանց միջազգային վարպետ (2001)[5]։
ապրիլի 12[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կավալի Ռոբերտո (83), իտալացի մոդելավորող և դիզայներ[6]։
ապրիլի 8[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիգս Պիտեր (94), բրիտանացի տեսական ֆիզիկոս, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր (2013)[7]։
ապրիլի 7[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ասլանյան Յուրի (69), խորհրդային և ռուսական հայ գրող, բանաստեղծ և լրագրող, Ռուս գրողների միության Պերմի մասնաճյուղի նախագահ (2005-2008)[8]։
ապրիլի 5[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխալսկի Վացլավ (85), խորհրդային և ռուս գրող, սցենարիստ, հրատարակիչ, Ռուսաստանի գրողների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր (2002)[9]։
ապրիլի 2[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնդե Մարիզ (90), ֆրանսիացի գրող[10]։
- Սինքլեր Ջոն (82), ամերիկացի բանաստեղծ, գրող[11]։
Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փետրվար[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «В Баку простились с первым омбудсменом Азербайджана Эльмирой Сулеймановой». report.az. 2024 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը». armenpress.am. 2024 թ․ ապրիլի 24. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Скончался заслуженный деятель искусств РФ, профессор Скончался профессор Ара Грачикович Богданян». mosconsv.ru. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «О кончине В.Н.Казимирова». mid.ru. 2024 թ․ ապրիլի 19. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Joanna Dworakowska». szachypolskie.pl. 2024 թ․ ապրիլի 15. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Morto Roberto Cavalli. Con lui se ne va "un simbolo di creatività e maestria". Il cordoglio per la scomparsa dello stilista». repubblica.it. 2024 թ․ ապրիլի 12. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Peter Higgs, Nobel-winning physicist on a subatomic hunt, dies at 94». washingtonpost.com. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «В Перми скончался известный журналист и писатель Юрий Асланьян». perm.kp.ru. 2024 թ․ ապրիլի 7. Վերցված է 2024 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Умер Вацлав Михальский, сценарист "Катеньки" и "Семнадцати левых сапог"». rg.ru. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Ушла из жизни французская писательница Мариз Конде». mir24.tv. 2024 թ․ ապրիլի 2. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «RIP John Sinclair, dead at 82». metrotimes.com. 2024 թ․ ապրիլի 2. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.