2,4-Դ ամինային աղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«2,4-Դ ամինային աղ», հերբիցիդ։ Ազդող նյութը՝ 2,4-դիմեթիլամինային աղ։ Թողարկվում է 688 գ/լ ջրային լուծույթի ձևով։ Կիրառվում է միամյա երկշաքիլավոր մոլախոտերի ոչնչացման համար՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ ցորենի (գարնանացան և աշնանացան), գարու դաշտերի համար՝ 0,85–1,4, եգիպտացորենի՝ 0,75–1,0: Ցորենի և գարու ցանքերի սրսկումները կատարում են մշակաբույսի թփակալման փուլում, մինչև խողովակակալման սկիզբը, իսկ եգիպտացորենի դաշտի մշակումը՝ 3–5 տերևի առաջացման փուլում։ Մշակումների առավելագույն քանակը՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։