12 ամիս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12 ամիս
ռուս.՝ Двенадцать месяцев
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ և ֆենթեզի ֆիլմ
Թվական1972 և հունվարի 1, 1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Գրանիկ
Սցենարի հեղինակԱնատոլի Գրանիկ և Սամուիլ Մարշակ
ԴերակատարներԼիանա Ժվանիա, Նիկոլայ Վոլկով, Օլգա Վիկլանդ, Տատյանա Պելտցեր, Կոնստանտին Ադաշևսկի, Ալեքսանդր Սոկոլով, Ալեքսեյ Կոժևնիկով, Լև Լեմկե, Գեորգի Տեյխ, Լեոնիդ Կուրավլյով, Արկադի Տրուսով և Բորիս Ռիժուխին
ՕպերատորՌոստիսլավ Դավիդով
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն138 րոպե

Տասներկու ամիս (ռուս.՝ Двенадцать месяцев), խորհրդային երկսերիանոց գունավոր հեռուստաֆիլմ-հեքիաթ։ Նկարահանվել է 1972 թվականին ռեժիսոր Անատոլի Գրանիկի կողմից` ըստ Սամուիլ Մարշակի համանուն պիեսի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քմահաճ և ամբարտավան թագուհին հանձնարարում է դեկտեմբեր ամսին իր համար ձնծաղիկ բերել։ Իր պատվերը կատարողին խոստանում է ոսկով պարգևատրել։ Խորթ մայրն ու դուստրը, որոշելով հարստանալ և միաժամանակ ազատվել խորթ աղջկանից, նրան սառնամանիքին ուղարկում են ձնծաղիկ փնտրելու։ Աղջիկը ձնաբքին երկար թափառում է անտառում և հանկարծ կրակ է նկատում։ Կրակի մոտ նա տեսնում է 12 ամիսներին, որոնց պատմում է իր վիշտը։ Եվ այդ ժամանակ ապրիլը համոզում մյուսներին օգնել նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիանա Ժվանիան` թագուհի
  • Նիկոլայ Վոլկով ավագ` պրոֆեսոր
  • Օլգա Վիկլանդ` խորթ մայր
  • Մարինա Մալցևան` դուստր
  • Նատալյա Պոպովա` խորթ աղջիկ
  • Կոնստանտին Ադաշևսկի` արքայական պահակախմբի ղեկավար
  • Ալեքսանդր Սոկոլով` կանցլեր
  • Ալեքսեյ Կոժևնիկով` արևմտյան դեսպան
  • Լև Լեմկե` արևելյան դեսպան
  • Ջորջ Թեյխ` արքունի դատախազը
  • Լեոնիդ Կուրավլյով` ծեր զինվոր
  • Արկադի Տրուսով` Դեկտեմբեր (լուսագրերում նշված է` Լ. Տրուսով)
  • Բորիս Ռիժուխին` Հունվար
  • Ալեքսանդր Աֆանասիև` Փետրվար
  • Անդրեյ Բոսով` Ապրիլ (լուսագրերում նշված է` Լ. Բոսով)

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Դվորեցկի` Հուլիս
  • Օլեգ Լետնիկով` Օգոստոս
  • Վլադիմիր Կոստին` դրվագ
  • Նիկոլայ Պոլիշյուկ` 2-րդ զինվոր (լուսագրերում` Ն.Պոլեշուկ)
  • Վիկտոր Պերևալով` Մայիս
  • Գելիյ Սիսոև` 1-ին մունետիկ
  • Մ. Ռոզենբլյում` այգեգործ
  • Ալեքսանդր Գավրիլով` Մարտ
  • Վիկտոր Սեմյոնովսկի` Հունիս
  • Անատոլի Ստեփանով` Սեպտեմբեր
  • Նիկոլայ Կուզմին` Նոյեմբեր
  • Լ. Ուսաչյով` ամիսներից մեկը

Լուսագրերում նշված չեն

  • Կոնստանտին Գրիգորև` 2-րդ մունետիկ
  • Վալենտին Ժիլյաև` դրվագ
  • Նինա Պոպովա` դրվագ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և բեմադրող` Անատոլի Գրանիկ, ըստ Սամուիլ Մարշակի համանուն հեքիաթի
  • Գլխավոր օպերատոր` Ռոստիսլավ Դավիդով
  • Գլխավոր նկարիչ` Միխայիլ Շեգլով
  • Կոմպոզիտոր` Նադեժդա Սիմոնյան
  • Հնչյունային օպերատոր` Նատալյա Լևիտինա
  • Ռեժիսորներ` Յա. Նախամչուկ, Ն. Օկունցովա
  • Օպերատոր` Ալեքսեյ Ղամբարյան
  • Մոնտաժող` Ի. Նովոժիլովա
  • Բալետմեյստեր` Բորիս Էյֆման
  • Խմբագիր` Վալերի Բոսենկո
  • Կոստյումների դիզայներ` Տատյանա Միլեանտ
  • Դիմահարդար` Է. Կուդրյավցևա
  • Նկարիչ-դեկորատոր` Յու. Կալինին
  • Համակցված նկարահանումներ.
    • Օպերատոր` Մ. Պոկրովսկի
    • Նկարիչ` Մարիա Կանդատ
  • Օգնականներ` Ս. Դվորցով (օպերատորի), Ա. Տորգովկին (օպերատորի), Ա. Շևչենկո
  • Ֆիլմի տնօրեն` Մ. Րյաբկովա
  • Լենինգրադի ռադիոյի էստրադային նվագախումբ, դիրիժոր` Ալեքսանդր Վլադիմիրցով (լուսագրերում նշված չէ)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի պատվերով[1][2].

Ժամանակացույց

  • Առաջին սերիա-1:03:05[3]
  • Երկրորդ սերիա-1:15:24[4]։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին ֆիլմը տեսաերիզով թողարկվել է «48 ժամ» ստուդիայի կողմից, 2000 թվականին թողարկվել է Lenfilm Video Studio-ի, իսկ 2002 թվականին՝ Tvik Lyrek ընկերության կողմից։

2000-ական թվականներին ֆիլմը վերականգնվել և DVD ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» կինոմիավորման կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատվիրատուի անունը գրված է այնպես, ինչպես այն նշված է ֆիլմում և պաշտոնական կայքում «Государственный фонд телевизионных и радиопрограмм» Гостелерадиофонд Արխիվացված 2010-01-23 Wayback Machine
  2. «Аннотированные каталоги Государственного фонда телевизионных и радиопрограмм». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. ««Двенадцать месяцев». Объединение телевизионных фильмов. Первая серия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. ««Двенадцать месяцев». Объединение телевизионных фильмов. Вторая серия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]