Ֆրիցլյան գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայիսի 1, 2008 թ.։ Ռեպորտաժ Ֆրիցլների տան մոտ։

Ֆրիցլյան գործը վերաբերում է մի բռնարարքի, որը տեղի է ունեցել Ավստրիայի Ամստետեն քաղաքում: Գլխավոր մեղադրյալն է Յոզեֆ Ֆրիցլը (ծն. 1935 թ. ապրիլի 9-ին), ամուսնացած 1956 թ., որը 2008-ի ապրիլի 27-ին 73-ամյա տարիքում ձերբակալվել է իր բնակավայր Ամստետենում: Նա խոստովանել է, որ 11-ամյա տարիքից բռնության է ենթարկել իր դուստր Էլիզաբեթին: 1984 թ. օգոստոսից, երբ վերջինս 18 տարեկան էր, Յոզեֆ Ֆրիցլը նրան բանտարկել էր իր տան մառանում։

Բովանդակություն

[խմբագրել] Բռնարարք

Յոզեֆ Ֆրիցլը մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ է։ Ամուսնացած է Ռոզեմարի Ֆիրցլի հետ։ Նրանք ունեցել են յոթ երեխա [1]:

Արգելափակման ընթացքում Յոզեֆ Ֆրիցլը սեռական բռնությունների է ենթարկել Էլիզաբեթին: Էլիզաբեթը ծնել է 7 երեխա, որոնք 2008 թ. 5-19 տարեկան էին։ Նրանցից երեքին՝ Լիզային, Մոնիկային և Ալեկսանդրային, խնամել են Ֆրիցլը և իր կին Ռոզեմարին։ Երեխաներից երկուսը երկվորյակներ են եղել, որոնցից մեկը մահացել է ծննդից մի քանի շաբաթ անց։ Մահացած երեխայի դին Յոզեֆ Ֆրիցլը հրկիզել է գազօջախում։ Մյուս երեք երեխաները իրենց մոր հետ բանտարկված են մնացել մառանում. նրանք երբեք կացարանից դուրս չեն եկել և դպրոց չեն հաճախել։ Արտաքին աշխարհի մասին նրանք իմացել են միայն հեռատեսիլից։

[խմբագրել] Բացահայտում

Ամստետտենի հիվանդանոցը, որտեղ ապրիլի 19-ին տարվել է Քերսթին Ֆրիցլը։

Եղելությունը հայտնի է դարձել միայն ավագ երեխայի Քերսթինի (19 տ.) հիվանդությունից հետո: Վերջինս, որ դեռ երբեք ցերեկվա լույս չէր տեսել, 2008-ի ապրիլին ծանր հիվանդացել էր: Էլիզաբեթը հաջողվել է համոզել հորը, որ արդեն ուշաթափ Քերսթինին պետք է հիվանդանոց տանել: Քանի որ Յոզեֆ Ֆրիցլը մենակ չէր կարող բարձրացնել երիտասարդ աղջկան, հարկ եղավ, որ Էլիզաբեթը օգնի նրան և 2008 թ. ապրիլի 19-ին, բանտարկությունից 24 տարի անց, նա առաջին անգամ դուրս եկավ մառանից։ Ապա հայրը նրան նորից փակեց իր որդիների՝ Ստեֆանի (18 տ.) և Ֆելիկսի (6 տ.) մոտ։

Հիվանդանոցում Քերսթինին անմիջապես խիստ հսկողության տակ առան։ Նրա մոտ կար Յոզեֆ Ֆրիցլի թելադրանքով Էլիզաբեթի կողմից գրված մի նամակ, որտեղ Էլիզաբեթը հայտնում էր, որ Քերսթինը իր դուստրն է և նրան թողել է իր ծնողների խնամքին։ Դրանից առաջ արդեն Յոզեֆ Ֆրիցլը նման պատմություններ էր ներկայացրել պետական մարմիններին, որով լույս աշխարհ էր հանել Էլիզաբեթի երեխաներից երեքին։ Սակայն ասյ անգամ Քերսթլինը նորածին երեխա չէր, այլ չափահաս, որը ոչ մի տեղ գրանցված չէր, չուներ անկետա, ինչը դժվարացնում էր բժշկական օգնությունը։ Անսովոր պատմությունը բժիշկ Ալբերտ Ռայթերին ստիպեց տեղյակ պահել պետական մարմիններին։ Հաջորդ օրը ԶԼՄ-ներով հայտարարություն տարածվեց, որով կոչ էր արվում երեխայի անհայտ մորը ներկայանալ հիվանդանոց, որպեսզի թերևս հնարավոր լինի փրկել Քերսթինի կյանքը։

Էլիզաբեթը հայտարարությունը լսեց հեռատեսիլով, և մառան այցելելիս սկսեց համոզել Յոզեֆ Ֆրիցլին իրեն տանել հիվանդանոց։ Ապրիլի 28-ին, Քերսթինի ընդունումից մեկ շաբաթ անց, հայրը Էլիզաբեթին տարավ հիվանդանոց։ Ոստիկանություն հավանաբար ստացել էր անանուն կանչ, և հիվանդանոցից դուրս գալիս կանգնեցրեց Յոզեֆ Ֆրիցլին և Էլիզաբեթին, որին դեռ տարիներ առաջ որպես անհետ կորած էին ներկայացրել։

Ոստիկանությում, Յոզեֆ Ֆրիցլին, որը դեռ կասկածյալ չէր, և Էլիզաբեթին հարցաքննեցին առանձին սենյակներում։ Սակայն նկատեցին, որ Յոզեֆ Ֆրիցլը անհանգիստ է և հաճախ դեպի դուռն է նայում։ Երբ Էլիզաբեթին հավաստիացրեցին, որ հայրը նրան և իր երեխաներին այլևս վատ բան չի կարող անել, նա վարանելով պատմեց իրողությունը։

Այդ երեկո ոստիկանները Ֆրիցլների բնակարանում հանդիպեցին Ստեֆանին և Ֆելիկսին, որոնք այլևս մառանում չէին։ Հիվանդանոց մեկնելիս, Ֆրիցլը կնոջը Ռոզեմարիին հավատացրել էր, որ դրանք կրկին Էլիզաբեթի երեխաներն են, որոնց իբր թողել է փողոցում։

Ըստ նախնական վարկածի Ֆրիցլի կինը ոչնչից տեղյակ չի եղել. ամուսինը նրան ասել է, որ «լույս աշխարհում» ապրող երեք երեխաները Էլիզաբեթի ապօրինի երեխաներն են, որոնց նա լքել է, ինքն էլ իբրև թե ապրում էր աղանդավորների հետ։ Տեղական բնակիչները ևս այդքան ժամանակ կասկածելի որևէ բան չեն նկատել։ Ձերբակալումից մեկ օր անց Ֆրիցլը մանրամասն ցուցմունք է տվել ոստիկանությանը իր կատարածի մասին։

[խմբագրել] Ներկա դրություն

Էլիզաբեթը, Ռոզեմարին, Ստեֆանը, Ֆելիքսը և արտաքին աշխարհում ապրած երեք երեխաները՝ Լիզան (16), Մոնիկան (15) և Ալեկսանդրը (12) ապաստանում են Ամստետտենի հանրապետական կլինիկայի առանձին մասնաշենքում։ Մինչև մայիսի 26-ը Քերսթինը պահվել է արհեստական կոմայի մեջ, այնուհետև նրա դրությունը աստիճանաբար բարելավվել է: Էլիզաբեթը, Ստեֆանը և Ֆելիքսը հետզհետե վարժվել են ցերեկվա լույսին և բաց տարածություններին, իսկ Լիզան, Մոնիկան և Ալեքսանդրը սեպտեմբերին արդեն կարողացել են դպրոց հաճախել:

2008 թ. հունիսի 7-ին Ֆրիցլյան գործի դատավոր է նշանակվել Անդրեա Հումերը: 2009 թ. մարտի 19 դատարանը Յոզեֆ Ֆրիցլին մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։

[խմբագրել] Նմանատիպ դեպքեր



Ծանոթագրություններ և նշումներ

  1. Սա Ֆրիցլների ընտանիքն է
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով