Քննարկում:Ֆրիցլյան գործ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերանվանո՞ւմ[խմբագրել կոդը]

Ըստ էության այս էջի նպատակը ոչ թե անձի մասին տեղեկությունն տալն է, այլ եղելության։ Ուստի, կարծում եմ, գուցե ավելի ճիշտ կլիներ վերանվանել այս հոդվածը «Ֆրիցլյան դատավարություն», «Ֆրիցլյան գործ» կամ մեկ այլ բան,ինչպես դա արդեն արել են այլ վիկիներ։ Կա՞ն կարծիքներ։ --Vacio 18:15, 8 Մայիսի 2008 (UTC)[reply]

Համամիտ եմ քեզ հետ։ Վազգեն 18:43, 8 Մայիսի 2008 (UTC)[reply]

Շնորհակալություն արագ արձագանքի համար։ Իսկ ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է վերանվանել այն։ --Vacio 20:32, 8 Մայիսի 2008 (UTC)[reply]

Ես առաջարկում եմ «Ֆրիցլյան գործ»ի վերանվանել։- Ֆետայի 00:22, 10 Մայիսի 2008 (UTC)[reply]

Բարեկամներ, այնուամենայնիվ նորից անդրադառնամ այս (զազրելի) թեմային. իսկ գուցե «Ֆրիցլյան բռնարարք» անվանե՞նք։ Նկատի ունենալով, որ այս բռնարարքը ներառում է առնվազն հետևյալը.

  • Փոքր հասակից ճնշել և խստությամբ վարվել իր երեխաների, այդ թվում Էլիզաբեթի հետ. բռնություն անչափահասների նկատմամբ (child abuse)
  • Սեռական բռնություն 11-ամյա աղջկա նկատմամբ. մանկապղծություն (paedphile)
  • արյունապղծություն
  • բռնաբարություն
  • բանտարկություն (Էլիզաբեթին և երեք երեխաներին)
  • ինչպես նաև բազմաթիվ այլ բռնություններ, ինչպես օրինակ Էլիզաբեթի բանտարկված երեխաներին սպառնալ գազով խեղդել, եթե նրանք փորձեն փախչել (այս մասին դեռ կնշվի հոդվածում...)

Ինչպես տեսնում եք, սխալվում են նրանք, որոնք այս հանցագործությունների շարքը կոչում են «Fritzl incest case» կամ նման մեկ այլ բան։ Կանխավ շնորհակալություն արձագանքի համար։ --Vacio 10:05, 10 Մայիսի 2008 (UTC)[reply]

«Ֆրիցլյան բռնանարարք» անվանումը կարող հասկացվել որպես մի հատուկ բռնարարքի ձև, որը կոչվում է Ֆրիցլյան։ Միգուցե անվանենք «Ֆրիցլի բռնարարքի դատավորությո՞ւն»։ Վազգեն 14:06, 10 Մայիսի 2008 (UTC)[reply]

Computerjoe 13:31, 9 Ապրիլի 2009 (UTC)[reply]