Ֆրիտյոֆ Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիտյոֆ Անդերսեն
նորվ.՝ Frithjof Andersen
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 5, 1893(1893-04-05)[1]
Ծննդավայր՝Քրիստիանիա, Նորվեգիա
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 24, 1975(1975-07-24)[1] (82 տարեկան)
Մահվան վայր՝Օսլո, Նորվեգիա
Ակումբ՝Fagforeningens IL

Ֆրիտյոֆ Անդերսեն (նորվ.՝ Frithjof Andersen, ապրիլի 5, 1893(1893-04-05)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 24, 1975(1975-07-24)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Հանդիսանում է առաջին նորվեգացի օլիմպիական մեդալակիրը հունահռոմեական սպրոտաձևում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի Անտվերպենի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մրցագորգ է դուրս եկել 67,5 կգ քաշայինների մրցումներում։ Համաձայն մրցաշարի կանոնների՝ մենամարտը տևում է երկու մրցափուլով, յուրաքանչյուրը 10 րոպե տևողությամբ, և եթե այդ ընթացքում մարզիկներից ոչ մեկը պարտեր չի կատարել մրցակցի նկատմամբ, ապա նշանակվում է 20 րոպե տևողությամբ լրացուցիչ մրցափուլ։ Լրացուցիչ մրցափուլից հետո կամ դրա ընթացքում հաղթանակը տրվում է մարզիկին մրցավարների որոշումով։ Առանձին դեպքերում հաղթողին որոշելու համար հնարավոր է նշանակել ևս մեկ մրցափուլ 10 րոպե տևողությամբ։ Սակայն մրցաշարի առաջին օրվանից հետո մրցավարները եզրակացության եկան, որ այդ դեպքում չեն կարողանա հասցնել ավարտել մրցաշարը[4]։

Ֆրիտյոֆ Անդերսենը այդ մրցաշարում նմանատիպ մրցակցային կանոնների պայմաններում արժանացավ օլիմպիական բրոնզե մեդալի՝ մենամարտելով ապագա փոխչեմպիոն Տավե Տամինովին։

Ֆրիտյոֆ Անդերսենը մահացել է 1975 թվականի հուլիսի 24-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]