Ֆրեյա Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեյա Անդերսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 4, 2001(2001-03-04) (23 տարեկան)
Ծննդավայր՝Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ակումբ՝London Roar?
191 սանտիմետր

Ֆրեյա Անդերսոն (անգլ.՝ Freya Anderson, մարտի 4, 2001(2001-03-04), Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդուհի[1][2], օլիմպիական չեմպիոն, 2019 թվականի աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի 9-ակի չեմպիոն։ Մեծ Բրիտանիայի լողի հավաքականի անդամ է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին երեք ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ հավասարը չունենալով ազատ ոճով 50 և 100 մետր մրցատարածություններում[3]։

2017 թվականին մասնակցել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը[4][5]։

Ջրացատկի մայրցամաքային առաջնությունում կարողացել է նվաճել Եվրոպայի չեմպիոնի երկու տիտղոս և մրցաշարի երկու բրոնզե մեդալ[6]։

2018 թվականին Բրիտանիայի թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը՝ նվաճելով երկու ոսկե և երկու բրոնզե մեդալներ[7][8][9][10]։

2019 թվականին Կորեայի Կվանգջու քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Ֆրեյա Սնդերսոնը խառը էստաֆետում բրոնզե մեդալ է նվաճել 4x100 մետր համակցված լողում[11].

2019 թվականի նոյեմբերի 23-ին Անդերսոնը սահմանել Է Մեծ Բրիտանիայի ռեկորդ 200 մետր ազատ ոճում՝ 1:53,33:

2019 թվականի դեկտեմբերին Գլազգոյում կայացած կարճ ջրում լողի Եվրոպայի առաջնությունում Ֆրեյան հաղթանակ է տարել 100 և 200 մետր ազատ ոճում։ Խառը էստաֆետային քառյակի կազմում նվաճել է բրոնզե մեդալ։

2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆրեյան Մեծ Բրիտանիայի էստաֆետայի քառյակի կազմում 4x100 մետր մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Հաջորդ օրը 4x200 մետր ազատ ոճում խառը էստաֆետի կազմում կրկին նվաճել է ոսկե մեդալ։ 200 մետր մրցատարածությունում Անդերսոնը նվաճել է բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալ է նվաճել նաև 4x200 ազատ ոճի էստաֆետում և ազատ ոճով 4x100 մետր խառը էստաֆետում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Freya Anderson». British Swimming.
  2. «Freya Anderson Swimming». Team England. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Freya Anderson wins three golds in last European Championships as a junior». Sky Sports. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Heats results». FINA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  5. «2017 World Aquatics Championships > Search via Athletes». Budapest 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  6. «European Championships 2018: Peaty, Anderson, Guy & Davies win mixed relay gold». 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Results - 4 X 200m FREESTYLE RELAY MIXED - FINAL». European Championships. European Championships Management Sàrl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «European Championships 2018: Peaty, Anderson, Guy & Davies win mixed relay gold». BBC News. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Results - 4 X 200m FREESTYLE RELAY WOMEN - FINAL». European Championships. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  10. Ashenden, Mark (2018 թ․ օգոստոսի 9). «Freya Anderson wins relay bronze to end European Swimming Championships». Sky Sports.
  11. «Watch: GB clinch bronze in 4x100m medley relay». 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]