Ֆրանսերենի դասերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսերենի դասերը
ռուս.՝ Уроки французского
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՎալենտին Ռասպուտին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1973

«Ֆրանսերենի դասերը» (ռուս.՝ «Уроки французского»), ռուս գրող Վալենտին Ռասպուտինի պատմվածքներից։

Առաջին անգամ լույս է տեսել 1973 թվականին «Սովետսկայա մոլոդյոժ» թերթի համարում, որը նվիրված էր Ալեքսանդր Վամպիլովի հիշատակին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը տեղի է ունենում 1948 թվականին։ Ստեղծագործության հերոսը տասնմեկ տարեկան տղա է, որի անունից ներկայացվում է պատմությունը։ Մինչև տասնմեկ տարեկանը նա ապրում և սովորում էր գյուղում։ Նրան համարում էին «խելամիտ», քանի որ կիրթ էր։ Նրա մոտ գալիս էին փոխառության տոմսերը ստուգելու՝ որովհետև նա «լավ աչք» ուներ։ Բայց գյուղում, որտեղ մեր հերոսը ապրել էր, ընդամենը կար տարրական դպրոց և, հետևաբար, ուսումը շարունակելու համար, նա ստիպված էր գնալ շրջկենտրոն։ Հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում, ավերածության և սովի ժամանակաշրջանում, նրա մայրը, չնայած ամեն ինչին, գումար հավաքեց և ուղղարկեց իր որդուն սովորելու։ Քաղաքում նա ավելի շատ էր սով զգում, քանի որ գյուղում ավելի հեշտ էր սնունդ ձեռք բերել, իսկ քաղաքում ամեն ինչ պետք է գներ։ Տղան ստիպված էր ապրել Նադյա մորաքրոջ մոտ։ Նա տառապում էր սակավարյունությամբ, ուստի ամեն օր ռուբլիով մի բաժակ կաթ էր գնում։

Դպրոցում նա լավ էր սովորել, բացառությամբ ֆրանսերենի. նրա մոտ չէր ստացվում արտասանությունը։ Լիդիա Միխայլովնան՝ ֆրանսերենի ուսուցչուհին, նրան լսելով, անօգնականորեն այլայլվում էր և աչքերը փակում։ Մի օր, մեր հերոսը պարզում է, որ կարող է գումար վաստակել «չիկու» խաղով, և նա սկսում է այս խաղը խաղալ այլ տղաների հետ։ Այնուամենայնիվ նա շատ չէր տարվում խաղով, երբ ռուբլի էր շահում։ Բայց մի օր մյուս տղաները թույլ չտվեցին, որ նա գնա ռուբլիով, ստիպեցին նրան շարունակել խաղալ։ Յոթերորդ դասարանցի Վադիկը, «չիկու»-ի և տեղի լավագույն խաղացողն էր, դիտմամբ վիճաբանեց, որտեղ մեր հերոսը հաղթելու հնարավորություն չուներ ...

Հաջորդ օրը, դժբախտ գյուղացի տղան ծեծի ենթարկված դպրոց է գալիս, Լիդիա Միխայլովնային պատմում են, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ ուսուցիչուհին իմացավ, որ տղան խաղում է փողի դիմաց, նրան կանչեց զրույցի, մտածելով, որ նա փողը ծախսում քաղցրավենիքի վրա, մինչդեռ նա կաթ էր գնում բուժման համար։ Անմիջապես փոխվեց ուսուցչուհու վերաբերմունքը տղայի նկատմամբ և որոշեց նրան առանձին ֆրանսերեն սովորեցնել։ Ուսուցիչուհին նրան հրավիրում է իր տուն և առաջարկում է ճաշել, սակայն տղան մերժում է` ամաչկոտության և հպարտության պատճառով։

Լիդիա Միխայլովնան, որն այդ ժամանակ ֆինանսապես բավականին ապահովված էր, շատ էր համակրում տղային և ուզում էր մի փոքր ուշադրությամբ և հոգատարությամբ շրջապատել նրան։ Բայց տղան համառորեն չէր ընդունում ազնիվ ուսուցչուհու օգնությունը։ Նա փորձեց տղային սնունդով լի փաթեթ ուղարկել, բայց տղան փաթեթը հետ վերադարձրեց։ Այնուհետև Լիդիա Միխայլովնան տղային փող ստանալու հնարավորություն է տալիս «զամերյաշկի» խաղի («պրեստենոկ») միջոցով։ Եվ տղան մտածելով, որ նման մեթոդը «արդար» կլինի, համաձայնվում է և հաղթում։ Ուսուցչուհու այս արարքի մասին իմանում է դպրոցի տնօրենը և խաղը համարում է հանցագործություն, չպարզելով իրականությունը, նա Լիդիա Միխայլովնային հեռացնում է աշխատանքից։ Կինը մեկնում է Կուբան, սակայն չի մոռանում տղային և նրան ծանրոց է ուղարկում մակարոնեղենով և նույնիսկ խնձորներով, որը երբեք տղան չէր փորձել, միայն տեսել էր լուսանկարներում։ Լիդիա Միխայլովնան բարի, անձնազոհ ու ազնիվ մարդ է։ Նույնիսկ աշխատանքը կորցնելուց հետո նա չի մեղադրում տղային և չի մոռանում տղայի մասին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին, պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Ֆրանսերենի դասերը» ֆիլմը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]