Ֆրանկ Փերդյու
Ֆրանկ Փերդյու | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1920[1] |
Ծննդավայր | Սոլսբերի (Մերիլենդ), Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 31, 2005[1] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | վաճառական, ագարակապան և գործարար |
Ծնողներ | հայր՝ Arthur Perdue?[2], մայր՝ Pearl?[2] |
Երեխաներ | Jim Perdue? |
Ֆրանկլին Փարսոնս ՛՛Ֆրանկ՛՛ Փերդյու (անգլ.՝ Frank Perdue, մայիսի 9, 1920[1], Սոլսբերի (Մերիլենդ), Մերիլենդ, ԱՄՆ - մարտի 31, 2005[1]) ծնվել է Մերիլենդ նահանգի Սոլսբերի քաղաքում, երկար տարիներ եղել է«Փերդյու» ֆիրմայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, այժմ այդ ֆիրման համարվում է Միացյալ Նահանգների ամենամեծ թռչնարդյունաբերկան ընկերություններից մեկը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականին Արթուր Փերդյուն[3] իր կնոջ՝ Փըրլ Փերդյուի հետ, որը պահելիս է եղել հավերի մի փոքր խմբաքանակ[4] հիմնադրել է «Փերդյու» ֆիրման ։ Նրանց որդին՝ Ֆրանկը միացել է ընկերությանը 1939 թվականին, երբ նա 19 տարեկան է եղել, ով դուրս էր մնացել Սալիսբուրի համալսարանի քոլեջից[5]։
Որպես հեռանկարային բիզնես ճանաչված[3], բարձրակարգ գովազդի շնորհիվ «Փերդյու» ապրանքանիշը դարձել է թռչնամսի առաջին հայտնի ապրանքանիշը Միացյալ Նահանգներում[6], և 1991 թվականին «Փերդյու» ֆիրմայի ղեկավարման իրավունքը փոխանցվել է իր որդի՝ Ջիմ Փերդյուին։
«Փերդյու» ֆիրման իր գործունեությունը զարգացրել է թռչունների մասնագիտացված կերի մեջ, ինչն էլ իր մեջ պարունակել է վաղինակի ծաղիկներ,որը ոսկեգույն երանգ է հաղորդել հավերի կաշվին[6]։
1980-ական թվականներին Փերդյուն երկու անգամ օգնություն է խնդրել մաֆիայի պարագլուխ Փոլ Կաստելանոյից կասեցնել արհեստակցական միությանը ներկայացվող ընկերության աշխատողներին, համաձայն դաշնային հանձնաժողովի աշխատանքային կոռուպցիայի[7]։
Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին «Փերդյու» ֆիրման սկսել է իր առաջին գովազդային արշավը և պայմանագիր կնքել «Սկալի»,«ՄաքՔեյբ», «Սլոուվզ» ֆիրմաների հետ[3]։ Ֆիրման հասել է հաջողության, որովհետև Փերդյուն հեռւստատեսությամբ ապրանքանիշի տողում տեղադրել է այս գաղափարը՝«Պահանջվում է կոպիտ մարդ, նուրբ թռչուն ստանալու համար»[3]։ Այն միանգամայն վճռական է եղել, քանի որ այդ ժամանակ գլխավոր գործադիր տնօրենները սովորաբար որպես խոսնակ չէին հրապարակում իրենց ֆիրմաները[3]։ Առաջին գովազդային փորձը, որը եղել է Սոլսբերիի քաղաքային այգում[8], «Ադվերթիսինգ Էյջ» գործակաության կողմից համարվել է որպես տարվա լավագույն գովազդային արշավներից մեկը[3]։ Այն այնքան հաջողված է եղել, որ շարունակել է հայտնվել «Փերդյու» ֆերմաների շուրջ 200 հեռուստատեսային գովազդներում, թեև հայտնիի լինելով իր ամաչկոտությամբ։ Բազմաթիվ գովազդների միջոցով Փերդյուն քաջալերել է մարդկանց բարձրաձայնել «Փերդյու» արտադրանքի հետ կապված ցանկացած բողոքի և դժգոհության մասին,և սովորաբար գովազդի վերջում հայտարարել է՝ «Ինչևիցե, ասա այն ինչ մտածում ես, ես կարող եմ ընդունել այն»[9]։
Այս գովազդի միջոցով Փերդյուին հնարավորություն է ընձեռվել ստեղծելու թռչնաբուծության առաջին ապրանքանիշը[3]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Փերդյուի ընկերության պաշտոնյաների, Փերդյուն մահացել է 2005 թվականի մարտի 31-ին կարճատև հիվանդությունից՝ 84 տարեկանում[10]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին Փերդյուն ստացել է «Ամերիքան Աքադեմի օֆ Աչիվմենթ» կազմակերպության «Գոլդեն Փլեյթ» մրցանակը[11]։
1986 թվականին հիմնադրվել է Ֆրանկլին Փ.Փերդյու Բիզնեսի դպրոցը Սոլսբերիի համալսարանում և կոչվել է Ֆրանկ Փերդյուի անվամբ[12]։
1991 թվականին Ֆրանկ Փերդյուն արժանացել է «Էդիսոն Աչիվմենթ» մրցանակին նորարարության համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Schmetterer, Bob (2003). Leap: A Revolution in Creative Business Strategy. Hoboken, New Jersey: John Wiley & Sons. էջեր 72–76. ISBN 978-0-471-22917-9.
- ↑ «Business Timeline: 1920s». Perdue Farm. 2008. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Business Timeline: 1930s». Perdue Farms. 2008. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 Nocera, Joseph (2005 թ․ դեկտեմբերի 25). «Chicken Hawker». The New York Times. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Ronald J. Ostrow (1986 թ․ հունվարի 26). «More Businesses Dealing With Mob, Panel Says». Los Angeles Times.
- ↑ «Business Timeline: 1970s». Perdue Farms. 2008. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Frank Perdue dead at 84». CNN/Money. 2005 թ․ ապրիլի 1. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Poultry Magnate Frank Perdue Dies at 84» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
- ↑ Salisbury University Արխիվացված 2016-12-27 Wayback Machine Franklin P. Perdue School of Business
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|